Հա

Քաղաքական

15/05/2018

«Հայաստանը դուրս է մնում ընդհանուր ցանկից». Էրդողանը խօսել է Հայաստանի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ նոր յայտարարութեամբ է հանդէս եկել։

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ նոր յայտարարութեամբ է հանդէս եկել։

Թուրքիան Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում պահպանում է խաղաղութիւնն ու աջակցում բարգավաճմանը, իսկ Հայաստանը «դուրս է մնում» ընդհանուր ցանկից, յայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը` ելոյթ ունենալով «Chatham House» լոնդոնեան վերլուծական կենտրոնում։ Այս մասին ըստ «Sputnik» Արմենիայի՝ յայտնում է «Milliyet » թուրքական պարբերականը։

Իր երկար ելոյթի ժամանակ թուրք առաջնորդն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների թեմային։

«Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում Թուրքիան նպաստում է խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանմանը։ Հայաստանը միակ պետութիւնն է, որը դուրս է մնում ընդհանուր պատկերից։ Մենք անհամբեր սպասում ենք այն օրւան, երբ Հայաստանի իշխանութիւնները կը սկսեն խելամիտ մօտեցում եւ աւելի յստակ պատկերացում ցուցաբերել»,- յայտնել է Թուրքիայի նախագահը։

Բացի այդ, Էրդողանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Մետաքսէ ճանապարհի վերածնման պատմական նախաձեռնութեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։