Հա

Քաղաքական

17/05/2018 - 12:20

«Տարաձայնութիւնները կարող են լուծւել բացառապէս երկխօսութեան եւ բանակցութիւնների միջոցով». ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութեամբ է հանդէս եկել Գազայի հատւածում բախումների վերաբերեալ

Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնն իր պաշտօնական թւիթերեան էջում յայտարարութիւն է տարածել Գազայի հատւածում տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ: 

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնն իր պաշտօնական թւիթերեան էջում յայտարարութիւն է տարածել Գազայի հատւածում տեղի ունեցող զարգացումների վերաբերեալ: Գրում է «tert.am»-ը:

«Մենք անհանգստացած ենք վերջին օրերին Գազայի հատւածում տեղի ունեցող զարգացումների առնչութեամբ: Կողմերը պէտք է աւելի շատ զսպւածութիւն եւ խոհեմութիւն դրսեւորեն՝ իրավիճակի հետագայ սրացումից խուսափելու համար: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ տարաձայնութիւնները կարող են լուծւել բացառապէս երկխօսութեան եւ բանակցութիւնների միջոցով»,- նշւում է յայտարարութեան տեքստում:

Յիշեցնենք, որ օրերս Իսրայէլի բանակն անօդաչու թռչող սարքերի միջոցով արցունքաբեր գազ է կիրառել Գազայի հատւածի սահմանին հաւաքւած հազարաւոր պաղեստինցի ցուցարարների դէմ: Սկզբում իսրայէլական կողմը վերեւից թռուցիկներ է նետել՝ պաղեստինցիներին նախազգուշացնելով սահմանից հեռու մնալ:

Դրանից յետոյ կիրառւել է արցունքաբեր գազ:

Այնուամենայնիւ, դա յետ չի պահել ցուցարարներին կրկին սահմանի մօտ հաւաքւելուց: Ըստ աղբիւրի տւեալների՝ հաւաքւել է աւելի քան 35 հազար մարդ, որոնց դէմ արցունքաբեր գազից բացի նաեւ զէնք է կիրառւել: Իսրայէլցի ուժայինները կրակ են բացել բողոքի ցոյցերի առաւել ագրեսիւ մասնակիցների ուղղութեամբ: 

Յայտնի է, որ ցոյցերի մասշտաբն ու վրդովմունքի ալիքը զգալիօրէն մեծացել է Երուսաղէմում ամերիկեան դեսպանատան բացման ֆոնին:

Պաղեստինցի ցուցարարներն ինքնաշէն պայթուցիկ սարքեր եւ դիւրավառ հեղուկով շշեր են նետել, անւադողեր այրել եւ փորձել են կոտրել սահմանային արգելապատնեշները:

Յիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղէմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողութիւնը, որին մասնակցելու նպատակով Իսրայէլ են ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իւանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, որոնք երկուսն էլ Սպիտակ տան աւագ խորհրդականներ են:

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։