Հա

Քաղաքական

19/05/2018 - 08:10

Կուբայում 100-ից աւելի ուղեւոր տեղափոխող ինքնաթիռը կործանւել է օդ բարձրանալուց րոպէներ անց

Կուբայում երէկ ուղեւորատար օդանաւ է կործանւել: Ինչպէս փոխանցում է «tert.am»-ը՝ վկայակոչելով «Telemundo» իսպանալեզու ամերիկեան հեռուստաալիքը, խօսքը «Cubana de Aviacion» աւիաընկերութեանը պատկանող «Boeing 737» օդանաւի մասին է:

«alikonline.ir» - Կուբայում երէկ ուղեւորատար օդանաւ է կործանւել: Ինչպէս փոխանցում է «tert.am»-ը՝ վկայակոչելով «Telemundo» իսպանալեզու ամերիկեան հեռուստաալիքը, խօսքը «Cubana de Aviacion» աւիաընկերութեանը պատկանող «Boeing 737» օդանաւի մասին է:

Ինչպէս նշւում է, ինքնաթիռը կատարելիս է եղել Հաւանա-Օլգին չւերթը: Այն ընկել է Հաւանայի «Խոսէ Մարտի» օդանաւակայանում օդ բարձրանալուց րոպէներ անց:

Տեղի լրատւամիջոցների փոխանցմամբ՝ օդանաւում 107 ուղեւոր է գտնւել:

Նշենք որ, դէպքի վայր է ժամանել Կուբայի ղեկավար Միգէլ Դիաս-Կանէլը: Պաշտօնական աղբիւրների համաձայն՝ ինքնաթիռի 104 ուղեւորների ճակատագիրը դեռեւս անյայտ է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։