Հա

Քաղաքական

21/05/2018

«The Guardian»-ը պատմել է Թրամփի եւ ադրբեջանցի օլիգարխ Աղալարովի կապի մասին

Բրիտանական «The Guardian» պարբերականը հերթական անդրադարձն է կատարել  ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի իշխանութիւնների հետ ունեցած վիճայարոյց կապի թեմային՝ նկատելով, որ այդ ամէնը շատ նման է մաֆիայի մասին պատմութեան: 

«alikonline.ir» - Բրիտանական «The Guardian» պարբերականը հերթական անդրադարձն է կատարել  ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի իշխանութիւնների հետ ունեցած վիճայարոյց կապի թեմային՝ նկատելով, որ այդ ամէնը շատ նման է մաֆիայի մասին պատմութեան: Այս մասին գրում է «tert.am»-ը:

Յօդւածագիր Չարլզ Կայզէրը ուշագրաւ վերլուծութիւն է արել՝ հիմնւելով Սէթ Հեթենայի «Թրամփ-Ռուսաստան. հաւաստնի պատմութիւն» խորագրով նոր գրքին:

Յօդւածագիրը նշում է, որ նոր գրքում հետաքրքիր բացայայտումներ են արւում ռուսական մաֆիայի ներկայացուցիչների ու Թրամփի միջեւ գաղտնի գործնական կապերի մասին:

Իհարկէ, Թրամփը յանցաւոր աշխարհի հետ առնչութիւններ ունեցող առաջին նախագահը չէ, սակայն նա ակնյայտօրէն առաջինն է, ով օգուտ է քաղում այլ պետութեան կառավարութեան հետ կապւած մաֆիոզիների հետ բազմաթիւ կապերից»,- նշում է հեղինակը՝ յաւելելով, որ այդ մարդկանց անմիջական ներգրաււածութեամբ է Թրամփը 2013 թ. «Միսս տիեզերք» գեղեցկութեան մրցոյթն անցկացրել Մոսկվայում, ինչպէս նաեւ աւելի ուշ քննարկել է 2016 թ. նախագահական ընտրութիւններում դեմոկրատ Հիլարի Քլինթոնի վրայ «կեղտ լցնելու» հարցը:

Այս համատեքստում նշւում է մոսկւայաբնակ ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի անունը, որը Թրամփին 20 մլն. դոլար էր վճարել մրցոյթը Մոսկւայում անցկացնելու համար: Դրան ի պատասխան Թրամփը թոյլ էր տւել, որպէսզի գործարարի որդին՝ Էմին Աղալարովը, 10 րոպէանոց ելոյթ ունենայ մրցոյթի բեմին, ինչը կը նպաստէր Արեւմուտքում նրա ճանաչմանը:

Աւելի ուշ Էմին Աղալարովի վստահւած անձը կապւել է Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի հետ ու տեղեկացրել, որ Արազ Աղալարովը հանդիպել է ռուսական իշխանութիւնների ներկայացուցիչներին ու պարզել, որ նրանք պատրաստ են Թրամփին առաջարկել Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշաւի համար վտանգաւոր տեղեկութիւն:

Հեղինակը յաւելում է, որ Թրամփ-Ռուսաստան կապի վերաբերեալ փաստերն այնքան շատ են, որ կարելի է խճճւել: Յայտնի է, որ տարիներ առաջ ապագայ նախագահը գտնւղ «Trump World Tower» երկնաքերի 76-83-րդ յարկերում գտնւող տարածքների մեծ մասը վաճառել է  Ռուսաստանի եւ ԱՊՀ շրջանակում դրա դաշնակից պետութիւնների հետ կապ ունեցող ընկերութիւններին:

Ինչ վերաբերում է 2013 թ. Մոսկւա կատարած այցի ժամանակ «Ritz Carlton» շքեղ հիւրանոցի համարներից մէկում ռուս մարմնավաճառների հետ զւարճանալու մասին պնդմանը, հեղինակը մէջբերում է յայտնի լրտեսական վէպերի հեղինակ Ջոն լը Կարիի տեսակէտը: Վերջինը չի բացառում, որ դա իրականութեանը համապատասխանում է:

«Շատ հնարաւոր է, որ Թրամփը պանրի թակարդն է ընկել. Նրա համար կանանց են բերել, եւ նա իրեն Ռուսաստանում ոչ պատշաճ է պահել»,- եզրափակել է Կարին:

Լուսանկարում՝ Արազ եւ Էմին Աղալարովներն են Թրամփի հետ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։