Հա

Քաղաքական

23/05/2018 - 12:00

ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխութեան չի ձգտում

ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխութեան, երկրի ապագայի մասին որոշումը պէտք է կայացնի ժողովուրդը: Այդ մասին յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչ Հիզէր Նոյերթը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխութեան, երկրի ապագայի մասին որոշումը պէտք է կայացնի ժողովուրդը: Այդ մասին յայտարարել է ԱՄՆ պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչ Հիզէր Նոյերթը: Հաղորդում է «tert.am»-ը:

Աւելի վաղ գերատեսչութեան ղեկավար Մայք Պոմպէոն ասել էր, որ իրանցիները պէտք է ընտրեն, թէ «ինչ կառավարութիւն են նրանք ցանկանում իրենց համար»: «Եթէ դա տեղի չունենայ՝ ԱՄՆ-ն կը շարունակի կոշտ դիրքորոշում պահպանել Թեհրանի նկատմամբ»,- ընդգծել էր նա:

Ճեպազրոյցի ժամանակ լրագրողները հետաքրքրւել են Նոյերթից, թէ արդեօք պէտք է Պոմպէոյի խօսքերը հասկանալ որպէս Իրանում իշխանափոխութեան հասնելու ԱՄՆ-ի ձգտում:

«Կարծում եմ՝ նա խօսում է այն մասին, որ դա Իրանի ժողովրդի գործն է… մեր քաղաքականութիւնը իշխանութիւնների փոփոխութիւնը չէ»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։