Հա

Քաղաքական

23/05/2018 - 12:20

«Bloomberg». «ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականութիւնը կարող է սպառել սահմանաչափը»

ԱՄՆ պատժամիջոցների աստիճանական աւելացումը Դոնալդ Թրամփի կառավարման երկրորդ տարում հասել է առաւելագոյնին: 

«alikonline.ir» - ԱՄՆ պատժամիջոցների աստիճանական աւելացումը Դոնալդ Թրամփի կառավարման երկրորդ տարում հասել է առաւելագոյնին: Ըստ «news.am»-ի՝ գրում է «Bloomberg»-ը։

Մասնաւորապէս, նիւթում մեծ ուշադրութիւն է դարձւում Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, որոնք հետեւել են Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն։

Նշւում է, որ Վաշինգտոնը պատժամիջոցները օգտագործում է Իրանի նկատմամբ որպէս ճնշման արտաքին քաղաքական գործիք, իսկ տնտեսական հետեւանքները ազդում են միւս երկրների վրայ։

Օրինակ, երբ Ռուսաստանը պատժամիջոցների մեծ հարւած ստացաւ Ղրիմի հանրաքւէից յետոյ, անսպասելիօրէն 44 մլրդ. դոլարի խոշոր կորուստ կրեց նաեւ պատժամիջոցների նախաձեռնող կողմը։ Այս տւեալները երեւում են Համաշխարհային տնտեսութեան Քիլի ինստիտուտի 2017 թւականի հաշւետւութեան տւեալներից։ Նիւթում նշւած կորստի 40 տոկոսը բաժին է հասել Գերմանիային, 0.6 տոկոսը՝ ԱՄՆ-ին։

Շեշտւում է նաեւ, որ միայն խոշոր տնտեսական խաղացողները կը կարողանան հիմնական որոշումներ ընդունել՝ հետեւել կամ մերժել ամերիկեան պատժամիջոցները եւ այդ խաղացողները Չինաստանն ու Եւրոպան են։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։