Հա

Քաղաքական

23/05/2018 - 13:50

Սիրիայում ասել են՝ որ դէպքում կը վերականգնւեն Թուրքիայի հետ յարաբերութիւնները

Դամասկոսն Անկարայի հետ յարաբերութիւնների կարգաւորման յոյս ունի, սակայն «դրա համար թուրքական իշխանութիւնները պէտք է դադարեցնեն Սիրիայում ահաբեկիչներին աջակցելն ու դուրս բերեն զօրքը երկրի տարածքից»։

«alikonline.ir» - Դամասկոսն Անկարայի հետ յարաբերութիւնների կարգաւորման յոյս ունի, սակայն «դրա համար թուրքական իշխանութիւնները պէտք է դադարեցնեն Սիրիայում ահաբեկիչներին աջակցելն ու դուրս բերեն զօրքը երկրի տարածքից»։ Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալոսւթեանն ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆէյսալ Միկդադը։

Յիշեցնենք, որ երկրները դիւանագիտական յարաբերութիւնները խզել են 2012 թւականին։

Սիրիացի դիւանագէտի խօսքով՝ երկու երկրների յարաբերութիւնները վատացել են Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի մեղաւորութեամբ՝ նրա «քաղաքական հաւակնութիւնների, կայսրութեան մասին երազանքի» պատճառով։

«Նա չի մտածում Սիրիայում զինւած խմբաւորումներին աջակցելու հետեւանքների մասին։ Նա ոչնչացրեց հարեւան պետութիւնը, եւ Թուրքիայի կողմից Աֆրինի օկուպացումը դրա վառ օրինակն է»,- ասել է Միկդադը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։