Հա

Քաղաքական

24/05/2018 - 12:00

«Պէտք է անհապաղ նիստ հրաւիրել ու քաղաքական եւ տնտեսական քայլեր ձեռնարկել»․ Փայլանը՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի մասին

Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, պատգամաւորի թեկնածու Կարօ Փայլանը յայտարարել է, որ ով էլ յաղթի յունիսի 24-ի արտահերթ նախագահական ընտրութիւններում՝ ժառանգելու է «աւերւած տնտեսութեամբ Թուրքիա», ինչը կանխելու համար անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել՝ չսպասելով մինչեւ ընտրութիւնների աւարտը։ 

«alikonline.ir» - Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, պատգամաւորի թեկնածու Կարօ Փայլանը յայտարարել է, որ ով էլ յաղթի յունիսի 24-ի արտահերթ նախագահական ընտրութիւններում՝ ժառանգելու է «աւերւած տնտեսութեամբ Թուրքիա», ինչը կանխելու համար անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել՝ չսպասելով մինչեւ ընտրութիւնների աւարտը։ Փոխանցում է «tert.am»-ը:

«Դոլարի փոխարժէքը հասել է 4.90 լիրայի։ Եթէ շտապ քաղաքական ու տնտեսական միջոցներ չձեռնարկւեն՝ յունիսի 24-ին ով էլ յաղթի՝ աւերակներ է ժառանգելու։ Մենք չենք կարող սպասել։ Պէտք է անհապաղ խորհրդարանում նիստ հրաւիրել եւ ընդհանուր համաձայնութեամբ քաղաքական ու տնտեսական քայլեր ձեռնարկել»,- գրել է Փայլանը «Twitter»-ի իր պաշտօնական էջում։

Նշենք, որ թուրքական լիրան այս օրերին ռեկորդային անկում է գրանցել․ այժմ մէկ դոլարը Թուրքիայում արժէ 4.9 թուրքական լիրա, շաբաթւայ սկզբին այդ գինը 4.5 լիրա էր։ Յիշեցնենք, որ անցեալ տարի Թուրքիայում մէկ դոլարի արժէքը տատանւել է 3.2-3.7 լիրայի սահմաններում։

Աւելի վաղ Կարօ Փայլանը նախազգուշացրել է թուրքական իշխանութիւններին հնարաւոր տնտեսական ճգնաժամի մասին։ Ըստ Փայլանի՝ եթէ իշխանութիւնները ոչինչ չձեռնարկեն, ապա Թուրքիայում մօտ ապագայում կարող է կրկնւել 1994-ի եւ 2001-ի տնտեսական ճգնաժամը:

Ըստ հայազգի պատգամաւորի՝ անցեալ տարի երկրում գրանցւած տնտեսական աճը միայն թւացեալ է եւ նման է մեքենայի, որը մեծ արագութեամբ է սլանում, սակայն իրականում փչացած է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։