Հա

Քաղաքական

10/06/2018

Մերկէլը յայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է հետեւել Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ համաձայնագրին

Եւրոպական երկրները հետագայում էլ մտադիր են շարունակել հետեւել Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ համաձայնագրին եւ ակնկալում են, որ Թեհրանը նոյնպէս կը հետեւի դրան: 

«alikonline.ir» - Եւրոպական երկրները հետագայում էլ մտադիր են շարունակել հետեւել Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ համաձայնագրին եւ ակնկալում են, որ Թեհրանը նոյնպէս կը հետեւի դրան: Այս մասին շաբաթ Կանադայում «G7» գագաթաժողովի շրջանակում լրագրողների հետ զրոյցում յայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ի հետ տարաձայնութիւնները շարունակւում են, մենք՝ եւրոպացիներս, ցանկանում ենք հետեւել Իրանի հետ պայմանագրին եւ յուսով ենք, որ Իրանը հետագայում էլ կը շարունակի կատարել իր պարտաւորութիւնները», - ասել է նա:

Մերկէլը նաեւ յուսով է, որ Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընի առաջիկայ հանդիպումը կը նպաստի Կորէական թերակղզու ապամիջուկայնացմանը:

Ըստ կանցլերի՝ «G7»-ին Ռուսաստանի միացումը դեռ հնարաւոր չէ, դրա համար Ուկրայինայի հարցով Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում զգալի առաջընթաց է հարկաւոր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։