Հա

Քաղաքական

12/06/2018

Թրամփը եւ Ընը ստորագրել են համատեղ «համապարփակ փաստաթուղթ»

Աշխատանքային ճաշի աւարտից յետոյ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընը ստորագրել են կայացած պատմական հանդիպման արդիւնքում կազմւած փաստաթուղթը:

«alikonline.ir» - Աշխատանքային ճաշի աւարտից յետոյ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընը ստորագրել են կայացած պատմական հանդիպման արդիւնքում կազմւած փաստաթուղթը:

Մուտք գործելով այն սենեակ, որտեղ նախատեսւած էր փաստաթղթի ստորագրութեան արարողութիւնը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, թէ հպարտ է այն բանի համար, որ ստորագրելու է համատեղ «համապարփակ փաստաթուղթը»:

Ըստ նրա՝ իր եւ Կիմ Չէն Ընի հանդիպումն «աւելի լաւ է անցել, քան որեւէ մէկը կարող էր սպասել»: Նա յաւելելով, որ այսուհետ երկու երկրների յարաբերութիւնները «տարբերւելու են անցեալից»: Թրամփը Հիւսիսային Կորէայի առաջնորդին մտերմաբար Կիմ է անւանել:

Կիմ Չէն Ընն էլ իր հերթին նոյնպէս հպարտութիւն է յայտնել «պատմական փաստաթղթի» ստորագրութեան կապակցութեամբ, շնորհակալութիւն յայտնելով ԱՄՆ նախագահին՝ հանդիպման կազմակերպման համար: Նա կայացած հանդիպումը «խաղաղութեան նախերգանք» է անւանել:

Ընը խուսափել է պատասխանել Հիւսիսային Կորէայի ապամիջուկայնացման մասին լրագրողների հարցին: Նոյն հարցին ի պատասխան, Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ այն մեկնարկելու է շատ շուտով:

Փորձագէտների կարծիքով՝ Թրամփը ստորագրւած փաստաթուղթը «համապարփակ փաստաթուղթ» է անւանել այն պատճառով, որ այն իր մէջ ներառում է ամենատարբեր թեմաներ, ինչպիսիք են՝ պատժամիջոցների, մարդու իրաւունքների եւ տնտեսական օգնութիւնների խնդիրները:

Յիշեցնենք, որ աւելի վաղ փորձագէտները նշել էին, որ եթէ հանդիպման արդիւնքում երկու առաջնորդները ստորագրեն համատեղ փաստաթուղթ կամ հանդէս գան համատեղ յայտարարութեամբ, դա կը նշանակի որ բանակցութիւնները դրական ելք են ունեցել:

Երկու առաջնորդների հանդիպումն արդէն աւարտւած է: Սինգապուրի Սենտոսա կղզու «Capella» հիւրանոցի տարածքը, որտեղ ընթացել են բանակցութիւնները նախ լքել է ԱՄՆ պատւիրակութիւնը, իսկ յետոյ՝ հիւսիսկորէական պատւիրակութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։