Հա

Քաղաքական

12/06/2018 - 12:30

Պենտագոն. «ԱՄՆ-ն պատրաստ է անցնել սիրիական Մանբիջի վերաբերեալ Թուրքիայի հետ մշակած ռազմական ծրագրի իրագործմանը»

ԱՄՆ ռազմական գերատեսչութեան ղեկավար Ջէյմզ Մաթիսը յայտարարել է, որ իրենք պատրաստ են կեանքի կոչել սիրիական Մանբիջի վերաբերեալ Թուրքիայի հետ մշակած ռազմական ծրագիրը: 

«alikonline.ir» - ԱՄՆ ռազմական գերատեսչութեան ղեկավար Ջէյմզ Մաթիսը յայտարարել է, որ իրենք պատրաստ են կեանքի կոչել սիրիական Մանբիջի վերաբերեալ Թուրքիայի հետ մշակած ռազմական ծրագիրը: Այս մասին ըստ «tert.am-ի՝ գրում է թուրքական «Anadolu» գործակալութիւնը։

Մաթիսը նշել է, որ իրենք պատրաստ են անցնել ծրագրի իրագործմանը, եւ դա պէտք է սկսւի Մանբիջում թուրքական եւ ամերիկեան ուժերի դիրքերի ու գործողութիւնների մասին միմեանց տեղեակ պահելուց։

ԱՄՆ ռազմական գերատեսչութեան ղեկավարը նաեւ շեշտել է, որ հարցի շուրջ աշխատող թուրք-ամերիկեան աշխատանքային խումբը ծրագրի մանրակրկիտ քննարկման համար քննարկում կունենայ Գերմանիայում։

Յիշեցնենք, որ աւելի վաղ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն ու Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգաւորման «ճանապարհային քարտէզը»։

Յայտնի է, որ Սիրիայի հիւսիսային այդ շրջանում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համատեղ գործողութիւններն իրականացւելու են հիմնականում երեք փուլով․ նախ, քուրդ զինեալները պէտք է ամբողջովին յետ քաշւեն տարածքից, այնուհետեւ թուրքական ու ամերիկեան զինւած ուժերը համատեղ քայլեր կը ձեռնարկեն Մանբիջում ամբողջական անվտանգութեան ապահովման ուղղութեամբ։ Երրորդ քայլն, ըստ Չաւուշօղլուի, կը լինի Մանբիջի վերաբնակեցումը՝ այդ թւում Թուրքիայում գտնւող բազմաթիւ սիրիացի ներգաղթեալներով։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։