Հա

Քաղաքական

12/06/2018 - 13:00

Յայտնի է Թրամփի եւ Ընի ստորագրած պատմական՝ «համապարփակ փաստաթղթի» բովանդակութիւնը

Միջազգային ԶԼՄ-ները մանրամանսեր են փոխանցում նախօրէին Սինգապուրում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հիւսիսային Կորէային առաջնորդ Կիմ Չէն Ընի պատմական հանդիպման արդիւնքում ստորգրւած համտեղ «համապարփակ փաստաթղթի» բովանդակութեան մասին:

«alikonline.ir» - Միջազգային ԶԼՄ-ները մանրամանսեր են փոխանցում նախօրէին Սինգապուրում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հիւսիսային Կորէային առաջնորդ Կիմ Չէն Ընի պատմական հանդիպման արդիւնքում ստորգրւած համտեղ «համապարփակ փաստաթղթի» բովանդակութեան մասին:

Մասնաւարպէս ԱՄն-ը պարտաւորւել է Հիւսիսային Կորէային անվտանգութեան երաշխիքներ տրամադրել, իսկ Հիւսիսային Կորէան էլ վճռականօրէն հաստատել է, որ հաւատարիմ կը մնայ Կորէական թերակղզու լիարժէք ապամիջուկայնացմանը:

Աւելի որոշակի.

Կողմերը պարտաւորւել են կառուցել նոր յարաբերութիւններ, որոնք հիմնւած կը լինեն խաղաղութեան եւ բարօրութեան հասնելու՝ երկու ժողովրդների ցանկութեան վրայ:

Կողմերը համատեղ ջանք կը գործադրեն Կորէական թերակղզում կայուն խաղաղութեան հաստատման ուղղութեամբ:

Հիմք ընդունելով ապրիլի 29-ին ձեռք բերւած համաձայանութիւնը, Փհենեանը կը շարունակի իր ապամիջուկայնացման գործընթացը:

Կողմերը կը համագործակցեն 1950-ական թւականներին տեղի ունեցած Կորէական պատերազմի զոհերի մարմինների յայտնաբերման եւ փոխանակման գործում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։