Հա

Քաղաքական

13/06/2018 - 12:30

Կուզմինա. ««Մեծ Եւրասիան» կարող է միաւորել Հայաստանին ու Ադրբեջանին»

Հետաքրքրութիւնների տեղաշարժը դէպի եւրասիական մայրցամաք կը նպաստի հակամարտող կողմերի ինտեգրմանը։

«alikonline.ir» - Հետաքրքրութիւնների տեղաշարժը դէպի եւրասիական մայրցամաք կը նպաստի հակամարտող կողմերի ինտեգրմանը։ Գրում է «armeniansputnik.am»-ը:

Դժւար թէ արժէ ակնկալել, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը Եւրասիական տնտեսական միութիւն կը մտնի, սակայն մշակւելու են Ռուսաստանի ու միաւորման այլ մասնակիցների հետ փոխներգործութեան այլ ձեւաչափեր։ Այս մասին «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում յայտնեց Ե. Մ. Պրիմակովի անխան համաշխարհային տնտեսութեան եւ միջազգային յարաբերութիւնների ազգային հետազօտական ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրութիւնների կենտրոնի բաժնի վարիչ Ելենա Կուզմինան։ 

Մամուլն ու փորձագէտներն անընդհատ խօսում են այն մասին, որ Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ մտնել։ Երեւանում ուշադիր հետեւում են այդ քննարկումներին, նշելով, որ կարող են վետօ դնել այս ինտեգրացիոն նախագծին Բաքւի անդամակցութեանը։ Մասնաւորապէս` վետոյի հնարաւորութեան մասին ակնարկում էր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականեանը «Կոմերսանտի» հետ հարցազրոյցում։

Սակայն Կուզմինան կարծում է, որ Ադրբեջանը «չի բաւարարւելու» ԱՊՀ շրջանակում ազատ տնտեսական գօտու մասին պայմանագրով։ Հաշւի առնելով, որ ԵԱՏՄ երկրները ներառւած են նաեւ Համագործակցութեան կազմում, Բաքուն զարգացնելու է առեւտրային ու տնտեսական յարաբերութիւնները նրանց հետ այդ պայմանագրի շրջանակում։ Փորձագէտի կարծիքով` Մոսկւան ու Բաքուն բազում ընդհանուր շահեր ունեն։

Ադրբեջանը հետաքրքրում է Ռուսաստանին առաջին հերթին տրանսպորտային շփումների առումով։ Այս պահին շատ լուրջ է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի միջով «Հիւսիս-հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքի ուղղութիւններից մէկի ձեւաւորման հարցը։

«Ինչպէս յայտնի է, Իրանը հիմա աւարտին է հասցնում երկաթգծի իր հատւածը մինչեւ ադրբեջանական սահման։ Այս նախագիծը շատ կարեւոր է իր մէջ ներառւած երկրների համար։ Հետագայում նախագիծը կարող է լինել եթէ ոչ այլընտրանք, ապա, հնարաւոր է, լրացում «Մէկ գօտի-մէկ ճանապարհ» չինական նախագծին»,- նշեց Կուզմինան։

Մոսկւան ու Բաքուն ակտիւացնում են նաեւ էներգետիկ համագործակցութիւնը` «Գազպրոմը» վերականգնել է Ադրբեջանի գազի մատակարարումները։ Մերձկասպեան հանրապետութիւնը գազի լրացուցիչ ծաւալների խիստ կարիք ունի, Տրանսանատոլիական գազատարը լցնելու համար։ Հետագայում Ադրբեջանը ոչ միայն ռուսական, այլեւ թուրքմենական գազի կարիք կունենայ։

Բացի այդ, բաւականին արագ է զարգանում երկու երկրների միջեւ գիւղատնտեսական ապրանքների առեւտուրը։

«Ադրբեջանը միրգ ու բանջարեղէն է մատակարարում, Ռուսաստանը` հացահատիկ։ Միաժամանակ ադրբեջանական մատակարարումները չեն մրցում հայկականների հետ, քանի որ ռուսական շուկան շատ մեծ է»,- յաւելեց Կուզմինան։

Ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցութիւնը տւեալ փուլում քաղաքական ինտեգրման չի ձեւափոխւի` հաշւի առնելով թէկուզ միայն Երեւանի ու Բաքւի միջեւ եղած հակասութիւնները, նաեւ թուրքական գործօնը։ Այս ամէնը կարող է արգելակել Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելը։

«Սակայն ինչպէս յայտնի է, հիմա «Մեծ Եւրասիա» նախագիծն է կառուցւում։ Ընդ որում` կայ ռուսական տարբերակ, որի հիմքը ԵԱՏՄ-ն է, եւ կայ չինական։ Դեռ անյայտ է` դրանցից որն է իրականացւելու։ Ամենայն հաւանականութեամբ, դա ինչ-որ միջանկեալ տարբերակ կը լինի։ Բնականաբար, ինչպէս Հայաստանը, այնպէս էլ` Ադրբեջանը, ցանկացած դէպքում ներառւելու են այդ նախագծում»,- յաւելեց Կուզմինան։

Փորձագէտը դժւարանում է ասել, թէ ինչ ձեւով կը լինի այդ համագործակցութիւնը։ Հետաքրքրութիւնների տեղաշարժը դէպի եւրասիական մայրցամաք յօգուտ հակամարտող կողմերի ինտեգրմանը, այլ ոչ թէ անջատմանն է խօսում։

Յարակից լուրեր

  • Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»
    Արտակ Զաքարեան. «Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ»

    Ենթադրում եմ, որ այն, ինչի մասին մենք խօսում եւ զգուշացնում էինք, կարող է իրականութիւն դառնալ: «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը՝ նշելով, որ Հայաստանը բանակցային փուլում յանուն թւացեալ խաղաղութեան կարող է յայտնւել զիջումների գնալու ճանապարհին՝ միջազգային ճնշման տակ:

  • Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»
    Դեղին քարտ` յետյեղափոխական Հայաստանի դատաիրաւական համակարգին. «Փաստ»

    «Փաստ» թերթը գրում է. «Սոյն թւականի յունւարի 17-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկեալ միջոց կիրառել Սամուէլ Մայրապետեանի գործով եւ ցուցում է տւել Հայաստանի կառավարութեանը շտապ կերպով ապահովել Սամուէլ Մայրապետեանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնութիւն՝ համաձայն բժիշկ մասնագէտների ցուցումների՝ այդ թւում տրանսլիւմինալ դրենաւորման մեթոդի կիրառմամբ:

  • Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն
    Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռւի պատճառները վերացւած չեն

    «Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հետ կապւած հարցերի լայն շրջանակ եւ համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչութեանը խաղաղութեան նախապատրաստելուն ուղղւած կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատւած է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների յայտարարութիւնից, որ տարածւել է Փարիզում յունւարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից յետոյ: 

  • Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»
    Դաւիթ Բաբայեան. «Պարտադրանք չի կարող լինել»

    ՀՀ արտգործնախարարի պաշտօնակատար Զոհրաբ Մնացականեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ յունւարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

    Ինչի՞ մասին է խօսւել, ի՞նչ է քննարկւել, ինչի՞ց յետոյ են եկել համաձայնութեան՝ հարցականներ են։ «Panorama.am»-ի թղթակիցը այս ամէնի շուրջ խօսեց Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի հետ։

  • Պաշտօնական խօսքի «հիգիենան» հրապարակային քննարկումներում
    Պաշտօնական խօսքի «հիգիենան» հրապարակային քննարկումներում

    Արդէն մի քանի օր է աշխատանքներն է սկսել Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովը, եւ ականատես ենք լինում նախկինում արմատական ընդդիմութեան դիրքերից հանդէս եկող քաղաքական ուժի՝ իշխանական գործառոյթներին ադապտացման գործընթացին, ինչը զերծ չմնաց սկանդալներից ու քննադատութիւնից։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։