Հա

Քաղաքական

14/06/2018 - 10:00

Թրամփի լուսանկարներն առաջին անգամ հրապարակւել են Հիւսիսային Կորէայում

Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարներն առաջին անգամ հրապարակւել են հիւսիսկորէական պարբերականներում ու թերթերում՝ երկրի բնակիչների մեծ մասին հնարաւորութիւն տալով առաջին անգամ տեսնել՝ ով է Միացեալ Նահանգների ղեկավարը:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարներն առաջին անգամ հրապարակւել են հիւսիսկորէական պարբերականներում ու թերթերում՝ երկրի բնակիչների մեծ մասին հնարաւորութիւն տալով առաջին անգամ տեսնել՝ ով է Միացեալ Նահանգների ղեկավարը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

ինչպէս նշում է «Daily Mail»-ը, մասնաւորապէս՝ «Rodong Sinmun»-ը՝ երկրում իշխող Աշխատաւորական կուսակցութեան կենտրոնական կոմիտէի պաշտօնական թերթը, հրապարակել է 33 հատ լուսանկար, որոնք արւել են Սինգապուրում Թրամփի ու հիւսիսկորէացի ղեկավար Կիմ Չէն Ընի հանդիպման ժամանակ:

Մինչդեռ թերթի գլխաւոր շապիկին գրւած է եղել՝ «Դարի հանդիպումը»:

Յայտնի է, որ հիւսիսկորէական մեդիան շատ խիստ վերահսկւում է, իսկ քաղաքացիներն էլ պատժւում են, եթէ յանկարծ նրանց բռնացնում են արտասահմանեան լրատւամիջոցներ նայելիս կամ լսելիս:

Կորէայի ռիսկային խմբի գլխաւոր գործադիր տնօրէն, ոլորտի փորձագէտ Չադ O’Քերոլը նշել է, որ սա առաջին անգամ է, երբ հիւսիսոկերացիների մեծ մասը տեսնում է ԱՄՆ նախագահին:


Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։