Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Փհենեանի վրայ զինաթափման հարցում՝ երաշխիք չտալով, կրկնւում է իրանական սցենարը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է յայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի պաշտպանութեան հարցերով յանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցեւիչը:
«alikonline.ir» - Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել Փհենեանի վրայ զինաթափման հարցում՝ երաշխիք չտալով, կրկնւում է իրանական սցենարը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է յայտնել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնութեան խորհրդի պաշտպանութեան հարցերով յանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցեւիչը: Գրում է «tert.am»-ը:
Ճապոնիայի ԱԳ նախարար Տարօ Կոնոն աւելի վաղ յայտնել էր, որ ԱՄՆ-ն Հիւսիային Կորէային 47 դիրքով զինաթափման պահանջ է ներկայացրել Կորէական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման համար: Նրա խօսքով՝ հիւսիսկորէացի առաջնորդ Կիմ Չէն Ընը համաձայնել է ամբողջական ապամիջուկայնացում իրականացնել, սակայն ԱՄՆ-ի իշխանութիւնները կարծում են, որ այդ գործընթացի շրջանակներում պէտք է վերացւի ոչ միայն միջուկային, այլեւ զանգւածային ոչնչացման այլ զէնքերը՝ քիմիական եւ կենսաբանական, ինչպէս նաեւ բալիստիկ հրթիռները եւ համապատասխան կառոյցները:
Եթէ պահանջները չիրականացւեն, Հիւսիսային Կորէայի դէմ սահմանւած պատժամիջոցները, Կոնոյի կարծիքով, չեն չեղարկւի:
Կլինցեւիչի կարծիքով՝ «ըստ էութեան կրկնւում է նոյն իրանական սցենարը. Հիւսիսային Կորէային վերջնագիր է ներկայացւել»: Քաղաքական գործչի խօսքով՝ ամերիկացիները ենթադրում են, որ երկրի ղեկավարութիւնը փակուղի է մտել եւ պատրաստ է ցանկացած պայման ընդունել: