Հա

Քաղաքական

19/06/2018 - 11:40

«Vanity Fair». «Օբաման կարող է քաղաքականութիւն վերադառնալ ու մասնակցել 2020 թ. ընտրութիւններին»

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է քաղաքականութիւն վերադառնալ ու մասնակցել 2020 թւականի նախագահական ընտրութիւններին:

«alikonline.ir» - ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է քաղաքականութիւն վերադառնալ ու մասնակցել 2020 թւականի նախագահական ընտրութիւններին: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Vanity Fair» ամսագիրը։

Աղբիւրը նշում է, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցութեան անդամները պարզապէս շոկի մէջ են նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած նոր օրէնքներից ու միջազգային հարթակում երկրի ունեցած դիրքից, որը նոյնպէս Թրամփի կառավարման հետեւանք է։ Ըստ պարբերականի՝ յոգնելով հանրապետականների անվերահսկելի իշխանութիւնից՝ դեմոկրատները դիմել են Օբամային։

Նշւում է, որ Օբաման վերջին ամիսներին հանդիպումներ է անցկացրել կուսակցութեան բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, քննարկել առաջիկայ ընտրութիւններին իր հնարաւոր մասնակցութիւնը։ 

«Vanity Fair»-ը պնդում է, որ դեմոկրատները, Օբամայից բացի, այլ առաջնորդի չեն տեսնում, քանի որ արժանի թեկնածուներ «պարզապէս չկան»։

Ենթադրւում է, որ վերջնական որոշում նա կը կայացնի նախագահական ընտրապայքարի մեկնարկից առաջ, սակայն նրա քաղաքական ակտիւութիւնն արդէն նկատել են Կոնգրեսում։ Յայտնի է, որ Օբաման հրաժարւել է որեւէ կերպ մեկնաբանել տեղեկութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։