Հա

Քաղաքական

21/06/2018

Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը վերջնականապէս հաստատեց «Brexit»-ի մասին օրինագիծը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը յունիսի 20-ի երեկոյեան վերջնականապէս հաստատել է Եւրոմիութիւնից Միացեալ Թագաւորութեան դուրս գալու մասին օրինագծի կառավարական տարբերակը: 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը յունիսի 20-ի երեկոյեան վերջնականապէս հաստատել է Եւրոմիութիւնից Միացեալ Թագաւորութեան դուրս գալու մասին օրինագծի կառավարական տարբերակը: Լորդերն օրինագծին հաւանութիւն են տւել պարզ մեծամասնութեամբ՝ առանց քւէրակութեան ընթացակարգի անցկացման: Տեղեկացնում Է «Արմէնպրէս»-ը:

Այս որոշումը վերջ է դրել փաստաթղթում ուղղումներ մտցնելու փորձերին, որոնք խորհրդարանին կօժտէին «Brexit»-ի պայմանների փոփոխման կամ Եւրոմիութիւնից դուրս գալու չեղարկման լիազօրութիւններով Բրիւսէլի հետ համաձայնութիւն կնքելու անհնարինութեան դէպքում: Այժմ օրինագիծը ներկայացւում է թագուհու հաստատմանը, ինչից յետոյ այն ձեռք կը բերի օրէնքի կարգավիճակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։