Հա

Քաղաքական

24/06/2018 - 11:20

Թուրքիայում մեկնարկել են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները

Թուրքիայում այսօր՝ յունիսի 24-ին մեկնարկել են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները:

«alikonline.ir» - Թուրքիայում այսօր՝ յունիսի 24-ին մեկնարկել են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները:

Ընտրութիւններին մասնակցութեան իրաւունք ունեն 59 մլն. քաղաքացի, որոնցից 56 մլն.-ը՝ Թուրքիայում, իսկ 3 մլն.-ը՝ արտերկրում:

Նախագահական աթոռի համար պայքարում են 6 թեկնածու՝ գործող նախագահ, իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան թեկնածու Ռեջեբ Թայիբ Էրդողանը, «Լաւ» կուսակցութեան առաջնորդ Մերալ Աքշենէրը, քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան թեկնածու Մուհարեմ Ինջէն, քրդամէտ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ Սելահաթթին Դեմիրթաշը, «Վաթան» («Հայրենիք») կուսակցութեան ղեկավար Դողու Փերինչեքը եւ «Սաադեթ» («Երջանկութիւն») կուսակցութեան ղեկավար Թեմէլ Քարամոլլաօղլուն:

Վերջին սոցհարցումները վկայում են այն մասին, որ հիմնական մրցակցութիւնն ընթանալու է Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ Մուհարեմ Ինջէի միջեւ:

Փորձագէտները չեն բացառում ընտրութիւնների երկրորդ փուլի հնարաւորութիւնը:

Խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են թւով կուսակցութիւնների 2 դաշինք եւ 3 կուսակցութիւն, որոնցից խորհրդարան մտնելու հաւանականութիւն ունեն 3-ը՝ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան եւ ազգայնական «Ազգային շարժում» կուսակցութեան ձեւաւորած «Հանրապետական դաշինք»-ը, ընդդիմադիր ուժերի՝ քեմալական «Ժողովրդա-հանարապետական» կուսակցութեան, «Լաւ» կուսակցութեան, «Սաադեթ» («Երջանկութիւն») եւ «Դեմոկրատական» կուսակցութիւնների ձեւաւորած «Ազգային դաշինք»-ը եւ քրդամէտ  «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութիւնը:

Խորհրդարանական ընտրութիւնների հետ կապւած վերջին սոց հարցումները վկայում են այն մասին, որ 17 տարւայ մենատիրութիւնից յետոյ, իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը կարող է կորցնել խորհրդարանական մեծամասնութիւնը:

Նշենք, որ այս ընտրութիւններում մասնակցում են 4 հայ թեկնածու, որոնցից ամենաշատը Կարօ Փայլանը շանս ունի յայտնւելու խորհրդարանում։ Յաջորդ հաւանական թեկնածուն Էրդողանի կուսակից Մարգար Եսայեանն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։