Հա

Քաղաքական

24/06/2018 - 13:40

Դոկտ. Զարիֆ. «Չկարծէք, թէ պահպանողականների կը յաջողւի կարագաւորել առկայ խնդիրները»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ յունիսի 24-ին հանդիպել է Իրանի առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց յուզող հարցերին եւ փորձել է փարատել երկրի տնտեսութեան ապագայի հետ կապւած նրանց մտահոգութիւնները:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ յունիսի 24-ին հանդիպել է Իրանի առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց յուզող հարցերին եւ փորձել է փարատել երկրի տնտեսութեան ապագայի հետ կապւած նրանց մտահոգութիւնները: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

«Իրանում, մենք՝ բոլորս, պահպանողականները, բարեփոխականները, չէզոքները, Իսլամական Հանրապետութեան ընդդիմադիրները կամ կառավարութեան հակառակորդները, նստած ենք նոյն նաւում: Թշնամու թիրախն այս պահին ոչ համակարգն է, ոչ էլ Ռոհանու կառավարութիւնը, թիրախը միանշանակօրէն ինքը՝ Իրանն է: Իրանն է, որ խոչընդոտում է որոշ նպատակների եւ ցանկութիւնների իրականացումը, ցանկանում են ոչնչացնել Իրանը»,- նշել է ԱԳ նախարարը՝ յաւելելով. «Չկարծէք, եթէ Ռոհանիին փոխարինեն պահպանողականները, ապա նրանք կը յաջողեն: Ոմանք թող չկարծեն, թէ եթէ Իսլամական Հանրապետութիւնը վերանայ իրենք իշխանութեան կը գան: Հիմա Իրանն իր այս աշխարհագրութեամբ, պատմական փառաւոր անցեալով, ժողովրդով, կարողականութեամբ եւ հնարաւորութիւններով է թիրախ: Աստծոյ յոյսով մեզ կը յաջողւի չէզոքացնել վտանգը»:

Անդրադառնալով երկրի տնտեսութեան հետ կապւած, հանդիպման մասնակիցների արծարծած մտահոգութիւններին, դոկտ. Զարիֆն ասել է, որ դրանք տեղին են ու ընդունելի, որոնց մի մասը վերաբերում է երկրի ներքին խնդիրներին, որոնք էլ նա կը փոխանցի համապատասխան պատասխանատուներին:

ԱԳ նախարարը նշել է, որ համաձայն է այն դիտարկմանը, թէ ԱՄՆ-ն թիրախաւորել է Իրանի տնտեսական շնչափողերը եւ փորձում է կասեցնել դրանք, յիշեցնելով, սակայն, որ Իրանը սովոր է դժւարութիւններին եւ կարող է յաղթահարել դրանք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։