Հա

Քաղաքական

25/06/2018 - 12:20

«Հայկական ոճով խաղաղ յեղափոխութեան ժամանակն է». Թանգեանն ամերիկացիներին առաջարկել է Թրամփի դէմ քայլեր ձեռնարկել

Յայտնի ամերիկահայ երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանգեանն «Instagram»-ի իր էջում հրապարակել է «Time» ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերւած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ արտասւող երեխայ:

«alikonline.ir» - Յայտնի ամերիկահայ երաժիշտ, «System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանգեանն «Instagram»-ի իր էջում հրապարակել է «Time» ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերւած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ արտասւող երեխայ: Յայտնում է «tert.am»-ը:

«Երբեմն պատկերը խօսում է ամէնի մասին: Ամերիկան լիակատար յետընթացի մէջ է: Հայկական ոճով խաղաղ յեղափոխութեան ժամանակն է, չէ՞»,- գրել է Թանգեանը լուսանկարին ուղեկցող հաղորդագրութիւնում:

«Time» ամսագրի շապիկին պատկերւած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նայում է Հոնդուրասից աղջնակի, որին ԱՄՆ միգրացիոն ծառայութիւնները խլել են մօրից Մեքսիկայի հետ սահմանի անօրինական հատման ժամանակ: Թրամփի նախագահութեան օրօք սահմանւած նոր միգրացիոն կանոններով ամերիկեան սահմանն անօրինական ճանապարհով հատող ներգաղթեալների երեխաներին առանձնացնում են իրենց ծնողներից:

Անցած չորեքշաբթի, սակայն, նախագահ Դոնալդ Թրամփը, ենթարկւելով հանրային ճնշումների, հրամանագիր է ստորագրել, որով յանձնարարել է չբաժանել անօրինական ճանապարհով ԱՄՆ մուտք գործող ընտանիքների անդամներին:

Հրամանագրով նախատեսւում է շարունակել ապօրինի սահմանը հատող ներգաղթեալների նկատմամբ «զրոյական հանդուրժողականութեան» քաղաքականութիւնը, սակայն ծնողներին ու երեխաներին միասին ձերբակալել՝ նրանց բաժանելու փոխարէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։