Հա

Քաղաքական

26/06/2018 - 11:10

«Եւրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում քննարկւել է նաեւ ԼՂ հակամարտութեան հարցը

«Եւրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան մշտական յանձնաժողովն երէկ ընդունել է «Արեւելեան գործընկերութեան երկրներում անվտանգային մարտահրաւէրները եւ նրանց դիմագրաւելու հարցում ԵՄ դերը» զեկոյցը։

«alikonline.ir» - «Եւրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի, մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան մշտական յանձնաժողովն երէկ ընդունել է «Արեւելեան գործընկերութեան երկրներում անվտանգային մարտահրաւէրները եւ նրանց դիմագրաւելու հարցում ԵՄ դերը» զեկոյցը։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

Այս մասին ֆէյսբուքեան իր էջում յայտնել է ԱԺ պատգամաւոր, ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Արմէն Աշոտեանը:

Զեկոյցում անդրադարձ է կատարւել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը։

Մասնաւորապէս, զեկոյցում շեշտւել է, որ հակամարտութեան կարգաւորումը պէտք է տեղի ունենայ միջազգային իրաւունքի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Հիմնարար սկզբունքների հիման վրայ։

Զեկոյցում բոլոր կողմերին կոչ է արւում կենտրոնանալ բարձր մակարդակով բանակցութիւնների վրայ, մշակել յստակ գործողութիւնների ծրագիր, պահպանել զինադադարը, նւազեցնել լարւածութիւնը շփման գծում եւ իրականացնել վստահութեան վերականգնման միջոցառումներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։