Հա

Քաղաքական

27/06/2018 - 14:40

Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը միտող հանդիպում

Նախաձեռնութեամբ Իրան-Հայաստան Առեւտրական պալատի, Հայաստանում առեւտրի եւ ներդրումների համար առիթները եւ հնարաւորութիւնները քննարկելու նպատակով եւ Հայաստանի հետ տնտեսական յարաբերութիւնների զարգացման կապակցութեամբ, երէկ՝ յունիսի 26-ի երեկոյեան, խորհրդակցական-բացատրական նիստ էր գումարւել Իրանի Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատում:

«ԱԼԻՔ»-Կ.Դ. - Նախաձեռնութեամբ Իրան-Հայաստան Առեւտրական պալատի, Հայաստանում առեւտրի եւ ներդրումների համար առիթները եւ հնարաւորութիւնները քննարկելու նպատակով եւ Հայաստանի հետ տնտեսական յարաբերութիւնների զարգացման կապակցութեամբ, երէկ՝ յունիսի 26-ի երեկոյեան, խորհրդակցական-բացատրական նիստ էր գումարւել Իրանի Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատում:

Ներկաներին ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Իրան-Հայաստան Առեւտրի պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանը, անդրադառնալով նման նիստերի կարեւորութիւնը, որպէսզի իրանցի տնտեսվարողները ծանօթանան Հայաստանի շուկային եւ այսպիսով աճ արձանագրի երկու երկրների տնտեսական համագործակցութիւնները: Ընթացքում ցուցադրւած տեսաֆիլմը ներկաներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական զանազան ոլորտները:

Ապա ելոյթ ունեցաւ Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, արծարծելով Հայաստանի բիզնես դաշտին եւ տնտեսութեանը առնչւող հարցերը եւ պատասխանեց տնտեսվարողներին հետաքրքրող հարցումներին: Իր խօսքերի ընթացքում դեսպանը ընդգծեց. «Հայաստանի դեսպանութիւնը Իրանում կարծում է, որ Իրան-Հայաստան, յատկապէս տնտեսական յարաբերութիւնները աւելի ակտիւ կարող են լինել, աւելի բարձր մակարդակի վրայ կարող էին լինել, քան իրականում դրանք կան եւ անբաւարար մակարդակի համար կան պատճառներ: Պատճառներից մէկն է փոխճանաչողութեան պակասը եւ տեղեկատւութեան ցածր մակարդակը: Այս բացը լրացնելու համար փորձում ենք ձեռնարկել մի շարք միջոցառումներ, թէ նախորդ տարիների ընթացքում, եւ թէ այս տարի: Դեսպանութիւնը իւրաքանչիւր ամիս Իրանի որեւէ նահանգում, տեղի առեւտրական պալատի անդամների եւ գործարարների հետ հանդիպումներ է կազմակերպում, ներկայացնելով Հայաստանի տնտեսութիւնը եւ երկու երկրների տնտեսական յարաբերութիւնների զարգացման խնդիրները»:

Դեսպանը անդրադառնալով Հայաստանի նոր կառավարութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը կապւած Հայաստանի արտաքին քաղաքականութեանը, նշեց. «Հայաստանի վարչապետը յայտարարել է, որ արտաքին քաղաքականութեան մէջ սկզբունքային փոփոխութիւններ չեն լինելու, այսինքն ինչպէս որ մասնաւորապէս պարզ է, եւ ձեզ կը հետաքրքրի, Իրանը, Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն ուղղութիւններից է եւ այդպէս էլ մնում է այսօր»: Դեսպանը ընդգծեց. «Նոր կառավարութիւնը մեծ պայքար է տանում Հայաստանում կոռուպցիայի մակարդակը իջեցնելու եւ վերացնելու ուղղութեամբ եւ դա վերաբերում է կոռուպցիայի բոլոր ուղղութիւններին»: Դեսպանը անդրադարձաւ Հայաստանում զանազան ոլորտներում ներդրումներ ծաւալելու եւ երկու երկրների տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու հնարաւորութիւնների մասին:

Վերջում Իրանի բազմազան ոլորտի տնտեսվարողների հարցումներին պատասխանեց դեսպանը:

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն
    «Հայրենիք»-ի խմբագրական. Համերաշխութի՞ւն, թէ՞ հայատեացութիւն

    Բեղուն գործունէութեան մէջ է ԵԱՀԿ-ի Մինսքի խումբը, որ դրական վերլուծումով հաղորդագրութիւն մը լոյս ընծայած էր, տեղեկացնելով, թէ պատշաճ միջավայրի պահպանման անհրաժեշտութեան դիմաց, կ՛ողջունէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ յառաջիկային սպասուող՝ առաջին ուղղակի շփումներու պատրաստակամութիւնը։

  • Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան
    Որ իրավիճակում Բաքուն կը համաձայնի, որ Արցախը վերադառնայ բանակցային սեղան

    Երեւանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցութիւնը բանակցութիւններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրութիւնը իր բացատրութիւնն ունի:

  • Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»
    Ինչպէ՞ս հասնել իրական խաղաղութեան եւ ի՞նչ ասել է «Ադրբեջանի խաղաղասէր ժողովուրդ»

    ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանը՝ Արցախում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգութեան խորհուրդների համատեղ նիստում, իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Ա. Գրիգորեանը՝ Հանրային հեռուստատեսութեան եթերում, պետական ամենաբարձր մակարդակով յայտարարեցին, որ հայկական կողմը մեծապէս կարեւորում է ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստելը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։