Հա

Քաղաքական

Կիրակի, 01 Յուլիսի 2018 10:50

«Daily Mail». «Ինչ տեղի կունենայ Էլիզաբէթ 2-րդի մահւան դէպքում»

Մեծ Բրիտանիայի 92-ամեայ թագուհի Էլիզաբէթ 2-րդն աշխարհի ամենաերկարակեաց միապետն է, որը երկիրը կառավարում է 1953 թւականից ի վեր: Մինչ մարդիկ ենթադրում են, թէ նրա մահից յետոյ բրիտանական գահը ում բաժին կը հասնի՝ արքայազն Չարլզին, թէ արքայազն Վիլիամին, «Daily Mail» պարբերականը որոշել է ամենայն մանրամասնութեամբ ներկայացնել՝ ինչ տեղի կունենայ միապետի մահւան դէպքում: 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի 92-ամեայ թագուհի Էլիզաբէթ 2-րդն աշխարհի ամենաերկարակեաց միապետն է, որը երկիրը կառավարում է 1953 թւականից ի վեր: Մինչ մարդիկ ենթադրում են, թէ նրա մահից յետոյ բրիտանական գահը ում բաժին կը հասնի՝ արքայազն Չարլզին, թէ արքայազն Վիլիամին, «Daily Mail» պարբերականը որոշել է ամենայն մանրամասնութեամբ ներկայացնել՝ ինչ տեղի կունենայ միապետի մահւան դէպքում: Գրում է «tert.am»-ը:

Հետաքրքրական է, որ թագուհին կենդանութեան օրօք մասնակցել է իր ապագայ յուղարկաւորութեան արարողութեանը վերաբերող կազմակերպչական աշխատանքներին ու որոշել՝ ոնց է ամէնն արւելու:

Երբ թագուհին մահանայ, երկրի վարչապետին այդ մասին կը տեղեկացնեն յատուկ ծածկագրի միջոցով՝ «Լոնդոնեան կամուրջը փլւել է» (London Bridge is down):

Բուքինգհեմեան պալատի աշխատակիցների մեծ մասը կուղարկւի տուն: Ընդհանուր առմամբ, միապետի  յիշատակի ոգեկոչման արարողութիւնները կը տեւեն 12 օր` կաթւածահար անելով մի շարք ոլորտների աշխատանքն ու ֆինանսական մեծ կորուստներ պատճառելով երկրին:

Միապետի յուղարկաւորութեան եւ նոր թագաւորի թագադրման արարողութիւնների օրերը կը լինեն հանգստեան ու կարժենան 1.6-7.9 մլրդ. դոլար:

«BBC»-ն 12-օրեայ սգոյ շրջանում եթերից կը հանի հումորային ծրագրերն ու շոուները: Հետաքրքրական է, որ «BBC»-ի հաղորդավարները մշտապէս սեւ հագուստ են պահում, որպէսզի թագուհու մահւան լուրը հաղորդելուց առաջ արագ զգեստափոխւեն, յետոյ նոր եթեր մտնեն:

Եթէ թագուհին մահանայ գիշերը, ապա լուրը կը յայտնեն առաւօտեան ժամը 8-ին: Իսկ ցերեկային ժամերին մահանալու դէպքում Լոնդոնի ֆոնդային բորսան (London Stock Exchange) կը փակւի:

Նրա մահից յետոյ կը փոխւեն ազգային օրհներգի բառերը, որպէսզի արտացոլւի նրա կորստի ցաւը: Կիջեցւեն պետական դրօշները, կը փակւեն զբօսաշրջային վայրերը:

Մինչդեռ Սուրբ Ջէյմսի պալատից կը յայտարարւի Էլիզաբէթ 2-րդին յաջորդող միապետի անունը: Դրանից յետոյ Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչները հաւատարմութեան երդում կը տան նոր միապետին:

Յայտնի է, որ թագուհու մարմինը կը դրւի Վեսթմինսթերեան սրահում՝ թոյլ տալով մարդկանց գալ ու վերջին հրաժեշտը տալ թագուհուն: Չի բացառւում, որ հանգուցեալի ընտանիքի արական սեռի ներկայացուցիչները կը հսկեն նրա դին:

Դրանից յետոյ թագուհուն կը յուղարկաւորեն: Արարողութիւնը կանցկացնի Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Վելբին: Արարողութիւնը, որը կը սկսւի նրա դագաղը դէպի Վեսթմինսթերեան աբբայութիւն տանելով, կը հեռարձակւի աշխարհով մէկ:

Թագուհու յուղարկաւորութեան վայրը դեռեւս յայտնի չէ: Ոմանք կարծում են, որ նա կը թաղւի Բալմորալում, իսկ միւսների կարծիքով՝ Սանդրինգհեմում: Չի բացառւում նաեւ, որ նրան կը յուղարկաւորեն Վինձորում՝ հօր՝ Գէորգ 6-րդի կողքին:

Թագուհու մահից մէկ տարի անց տեղի կունենայ նոր միապետի թագադրման արարողութիւնը, ինչից յետոյ ի պատիւ նոր թագաւորի նոր մետաղադրամներ կը հատւեն, ոստիկաններն ու զինւորները նոր համազգեստներ կը ստանան, անձնագրերն ու նամականիշները կը փոխւեն:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ