Հա

Քաղաքական

02/07/2018

Թուրքիայի նոր արտգործնախարար կարող է դառնալ Էրդողանի խօսնակը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խօսնակ Իբրահիմ Քալընը մօտ ապագայում կարող է ստանձնել երկրի արտգործնախարարի, իսկ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը՝ ներքին գործերի նախարարի պաշտօնը: 

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի խօսնակ Իբրահիմ Քալընը մօտ ապագայում կարող է ստանձնել երկրի արտգործնախարարի, իսկ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը՝ ներքին գործերի նախարարի պաշտօնը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է թուրքական «Sözcü» պարբերականը՝ յղում անելով իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնում աղբիւրի։

Բացի այդ՝ պարբերականը նշում է, որ ըստ իրենց ստացած տեղեկութիւնների՝ Թուրքիայի փոխվարչապետ ու կառավարութեան խօսնակ Բեքիր Բոզդաղը կարող է ստանձնել երկրի փոխնախագահի կամ իշխող կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավարի պաշտօնը։

Յիշեցնենք, որ յունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կուսակցութիւնը կորցրել է խորհրդարանական մեծամասնութիւնը, ընդդիմութիւնը կը կազմի Մեջլիսի 45.73 տոկոսը։ 

Նախագահական ընտրութիւններում Էրդողանը ստացել է ընտրողների ձայների 52.6 տոկոսը՝ կրկին վերընտրւելով երկրի ղեկավարի պաշտօնում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։