Հա

Քաղաքական

07/07/2018 - 09:10

Դոկտ. Զարիֆ. «Բոլոր կողմերը պատրաստ են ԱՄՆ-ի դիրքորոշմանը դիմակայել»

ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մեկնաբանել է նախօրէին Վիեննայում ԱԳ նախարարների մակարդակով կայացած Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի նիստի արդիւնքները:

«alikonline.ir» - ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը մեկնաբանել է նախօրէին Վիեննայում ԱԳ նախարարների մակարդակով կայացած Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի նիստի արդիւնքները:

Ողջունելով նիստի արդիւնքները՝ նա յայտարարել է, որ Միջուկային գործարքի բոլոր կողմերը՝ Իրանը եւ  «4+1»-ը տրամադրւած են դիմակայելու ԱՄՆ-ի միակողմանի դիրքորոշմանը:

«Իմ եզրակացութիւնն այն էր, որ Միջուկային գործարքի բոլոր մասնակիցները ցուցաբերեցին ԱՄՆ-ի միակողմանի քայլերին դիմակայելու քաղաքական կամք»,- ասել է դոկտ. Զարիֆը:

Նա միեւնոյն ժամանակ յանձնաժողովի նիստը «լուրջ եւ կառուցողական» է անւանել եւ յոյս յայտնել, որ այդ բանակցութիւններից յետոյ «գործնական միջոցներ» կընդունւեն:

Նրա խօսքով՝ ներկայ դրութեամբ ամենակարեւոր խնդիրը տւեալ միջոցների իրականացումն է, եւ դրանցից ոչ բոլորը «պարտադիր ամբողջապէս պէտք է հրապարակայնացւեն»:

Դոկտ. Զարիֆը նշել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է Իրանի հետ գործունէութիւն ծաւալող իր ընկերութիւնների համար պաշտպանական միջոցներ գործի դնել մինչեւ ԱՄՆ-ն Թեհրանի դէմ պատժամիջոցները կը վերսկսի:

Բացի այդ, Վիեննայում կայացած բանակցություններից յետոյ Զարիֆը «Twitter»-ի իր էջում թւարկել էր այս հանդիպման հիմնական թեզիսները:

«Այսօրւայ հանդիպման հիմնական արդիւնքները Միջուկային գործարքի վերաբերեալ: 1. Բոլորը հաւատարիմ են Իրանի շահերի ապահովմանը, ԱՄՆ-ն մեկուսացւած է: 2. Կոնկրետ քայլերով ճիշտ ուղղութեամբ շարժւելը պարտաւորութիւնների ժամանակին կատարման համար: 3. Իրանը հաստատել է ԱՄՆ-ի կողմից խախտումներին արձագանգելու իր իրաւունքները, եթէ ուղղիչ միջոցառումները բաւարար չլինեն»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։