Հա

Քաղաքական

11/07/2018

Գերմանիայի իշխանութիւններն արգելել են թուրքական «Osmanen Germania» անունով կազմակերպութիւնը

Գերմանիայի իշխանութիւններն արգելել են թուրքական «Osmanen Germania» անունով կազմակերպութիւնը՝ յայտարարելով, որ այն ներգրաււած է լուրջ յանցագործութեան մէջ: 

«alikonline.ir» - Գերմանիայի իշխանութիւններն արգելել են թուրքական «Osmanen Germania» անունով կազմակերպութիւնը՝ յայտարարելով, որ այն ներգրաււած է լուրջ յանցագործութեան մէջ: Այս մասին ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «BBC»-ն:

Խումբը նոյնականացւում է թուրքական ազգայնականութեան հետ, աջակցում է «մաչօ-բոքս»-ին եւ բայքերների մշակոյթին, եւ, ինչպէս հաղորդւում է, մօտ է Թուրքիայի իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը:

Խմբի գրասենեակներում խուզարկութիւններ են անցկացւել: Գերմանիայի Ներքին գործերի նախարարութիւնը հաղորդում է, որ «խումբը եւ դրա բոլոր գործողութիւնները արգելւած են»: Ոստիկանութիւնը կարծում է, որ խմբում առնւազն 300 անդամ կայ:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զէյեհոֆերը յայտարարել է, որ «նա, ով մերժում է օրէնքի գերակայութիւնը, չի կարող մեզնից ներողամտութեան արժանանալ»: Նրա խօսքով՝ «Osmanen Germania» «ռոքերական տիպի» խմբերին է պատկանում, որոնց անդամները լուրջ յանցագործութիւններ են գործում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։