Հա

Քաղաքական

11/07/2018

«Սուտ է. Ֆրանսիան չի վերացրել Ադրբեջանին զէնք վաճառելու արգելքը». պարզաբանում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը

Ֆրանսիան չի հանել Ադրբեջանին զէնք վաճառելու վերաբերեալ սահմանափակումները:

«alikonline.ir» - Ֆրանսիան չի հանել Ադրբեջանին զէնք վաճառելու վերաբերեալ սահմանափակումները: Այս մասին «Sputnik» Արմենիային յայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։

«Փարիզի հետ պաշտօնապէս ստուգելուց յետոյ յայտարարում ենք, որ ադրբեջանական լրատւամիջոցներով տարածած տեղեկատւութիւնն այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զէնք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ են »,- յայտնեցին դեսպանատնից։

Յիշեցնենք, որ ադրբեջանական լրատւամիջոցներն աւելի վաղ յայտնել էին, որ պաշտօնական Փարիզը ֆրանսիական ընկերութիւնների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակութեան արտադրանք վաճառելու արգելքը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։