Հա

Քաղաքական

11/07/2018 - 09:20

Մեծ Բրիտանիայում մահացել է Վինստոն Չերչիլի կաբինետի վերջին նախարարը

Մեծ Բրիտանիայում 99 տարեկանում կեանքից հեռացել է երկրի նախկին արտգործնախարար, Վինստոն Չերչիլի կաբինետի՝ ողջ մնացած վերջին նախարար լորդ Կարինգտոնը:  

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայում 99 տարեկանում կեանքից հեռացել է երկրի նախկին արտգործնախարար, Վինստոն Չերչիլի կաբինետի՝ ողջ մնացած վերջին նախարար լորդ Կարինգտոնը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ «Twitter»-ում յայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյի աշխատակազմի ղեկավար Դէյւիդ Լիդինգտոնը:

«Ափսոսանքով իմացայ իմ իրաւանախորդ, պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարար, ինչպէս նաեւ՝ Չերչիլի յետպատերազմեան իշխանութեան վերջին անդամ լորդ Կարինգտոնի մահւան մասին: Իմ խորին ցաւակցութիւնն եմ յայտնում նրա ընտանիքին»,- գրել է Լիդինգտոնը:

Փիթեր Կարինգտոնը սկսել է զբաղւել քաղաքականութեամբ 1951 թւականին՝ միանալով Չերչիլի կաբինետին որպէս գիւղատնտեսութեան նախարար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։