Հա

Քաղաքական

12/07/2018

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արւում Հարաւային Կովկասում հակամարտութիւնները լուծել խաղաղ ճանապարհով

ՆԱՏՕ-ի բրիւսէլեան գագաթնաժողովը յուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արւում Հարաւային Կովկասում հակամարտութիւնները լուծել խաղաղ ճանապարհով:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ի բրիւսէլեան գագաթնաժողովը յուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արւում Հարաւային Կովկասում հակամարտութիւնները լուծել խաղաղ ճանապարհով: Ինչպէս Բրիւսէլից հաղորդում է «Արմէնպրես»-ի թղթակիցը, հռչակագրի 67-րդ կէտում ասւում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների` արտաքին ու անվտանգային քաղաքականութեան հարցում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու իրաւունքին՝ զերծ արտաքին ճնշումից ու հարկադրանքից: Հռչակագրի նոյն կէտում շեշտւում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Հարաւային Կովկասում հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղւած ջանքերին:

«Մենք յորդորում ենք բոլոր կողմերին լինել կառուցողական եւ աւելի մեծ քաղաքական կամք դրսեւորել առկայ բանակցային ձեւաչափերի շրջանակում հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման համար` համաձայն բանակցային ձեւաչափերին»,- ասւում է հռչակագրում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։