Հա

Քաղաքական

12/07/2018 - 09:50

Ռուսական «S-400» համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կը հասնի 2019-ի վերջին

Ռուսական «S-400» զենիթա-հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կուղարկւի 2019-ի վերջին: «interfax.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի յայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուն: 

«alikonline.ir» - Ռուսական «S-400» զենիթա-հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կուղարկւի 2019-ի վերջին: «interfax.ru»-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի յայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուն: Գրում է «tert.am»-ը:

«Առաջին համալիրները կը մատակարարւեն մինչեւ յաջորդ տարւայ աւարտը»,- թուրքական աղբիւրը մէջբերում է նախարարին, որը ժամանել է Բրիւսէլ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Չաւուշօղլուն յիշեցրել է նաեւ, որ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներ դէմ են հանդէս եկել «S-400» համակարգերը ձեռք բերելուն, եւ ընդգծել է, որ նման մեկնաբանութիւններին պէտք է վերջ դնել:

Այնուամենայնիւ, թուրք նախարարն ընդգծել է, որ Անկարան հաշւի է առել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների մտահոգութիւնը տեխնիկական հարցերի առումով, մասնաւորապէս՝ այլ սպառազինման հետ ռուսական համակարգերի համատեղելիութեան շուրջ:


Չաւուշօղլուն հերքել է այն կարծիքը, որ Թուրքիան հեռանում է ՆԱՏՕ-ից: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։