Հա

Քաղաքական

14/07/2018 - 09:00

Պակիստանի հարաւ-արեւմուտքում ահաբեկչութեան զոհերի քանակը հասել է 128-ի

Պակիստանի հարաւ-արեւմուտքում Բելուչիստան նահանգում յուլիսի 13-ին տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհւել է առնւազն 128 մարդ։ 

«alikonline.ir» - Պակիստանի հարաւ-արեւմուտքում Բելուչիստան նահանգում յուլիսի 13-ին տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհւել է առնւազն 128 մարդ։ Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Agence France-Presse» գործակալութիւնը։

Վիրաւորների թիւն անցնում է 150-ը:

Մահապարտ ահաբեկիչը պայթիւն էր կազմակերպել Մասթունգ օկրուգում՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրութիւնների նախօրէին ընտրողների հանրահաւաքի անցկացման վայրից ոչ հեռու։ Զոհւել է այդ թւում օրէնսդրական մարմնի պատգամաւորի թեկնածու Նաւաբզադա Սիրաջ Ռաիզանին՝ Բելուչիստանի «Ժողովրդական» կուսակցութիւնից։ Պակիստանում ընտրութիւնները նշանակւած են յուլիսի 25-ին։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։