Հա

Քաղաքական

14/07/2018 - 10:10

Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրօ Պարոլինին անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեանը՝ առաջին աշխարհամարտին նւիրւած ելոյթի ժամանակ

Եթէ Թուրքիայի կառավարութիւնը 103 տարի յետոյ համառօրէն հերքում է Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստը, Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Պիետրօ Պարոլինը, առանց երկբայելու, դատապարտում է ժամանակի օսմանեան կառավարութեանը՝ հայկական փոքրամասնութեան բնաջնջման ծրագրի համար:

«alikonline.ir» - Յուլիսի 12-ին Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրօ Պարոլինը Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա մարզի Աքուիլեա քաղաքում կազմակերպւած Առաջին աշխարհամարտի աւարտին նւիրւած միջոցառումների շրջանակներում ունեցած ծաւալուն ելոյթի մէջ անդրադարձել է նաեւ Հայոց Ցեղասպանութեանը՝ հետեւեալ ձեւակերպմամբ. «Այդ համաշխարհային հակամարտութիւնը հնարաւոր է դարձրել այն, ինչ մեզ մինչ օրս սարսափով է լցնում. զանգւածային կոտորածների սկիզբ, որոնց զոհն էր հայկական բնակչութիւնը (ում օգնութեան էր հասել այն ժամանակ գրեթէ միայն Սուրբ Աթոռը)` այն աստիճանի, որ նոր, մինչ այդ որեւէ բառարանում գոյութիւն չունեցող բառ ստեղծելու բառ ստեղծելու անհրաժեշտութիւն է առաջացրել՝ «Ցեղասպանութիւն», որն այսօր, ցաւօք, ներկայիս բառապաշարի մաս է կազմում»:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ, յուլիսի 13-ին Իտալիայի հեղինակաւոր Իլ Մեսաջերօ թերթի Վատիկանում հաւատարմագրւած յայտնի լրագրող Ֆրանկա Ջանսոլդատին մեկնաբանութիւն է հրապարակել կարդինալ Պարոլինի ելոյթի առնչութեամբ, հետեւեալ վերտառութեամբ՝ «Կարդինալ Պարոլինը կը շտամբում է ժխտողներին.1915 Հայոց Ցեղասպանութիւնը պատմական փաստ է»:

Եթէ Թուրքիայի կառավարութիւնը 103 տարի յետոյ համառօրէն հերքում է Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստը, Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Պիետրօ Պարոլինը, առանց երկբայելու, դատապարտում է ժամանակի օսմանեան կառավարութեանը՝ հայկական փոքրամասնութեան բնաջնջման ծրագրի համար: Աքուիլիա քաղաքում կայացած «Հարիւր տարի առաջին աշխարհամարտի աւարտից յետոյ» թեմայով ելոյթի ժամանակ, Կարդինալը՝ ընդգծելով, թէ ինչպէս է քաոսը կարողացել քայքայել «Եւրոպայում տիրող միջազգային կարգը՝ առանց յաջողելու փոխարինել այն արդար եւ տեւական ձեւով» անդրադարձաւ այդ ժամանակաշրջանի ամենասեւ էջին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։