Հա

Քաղաքական

14/07/2018

Կրեմլում բացայայտել են Պուտինի ու Թրամփի հանդիպման ձեւաչափը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կը մեկնարկի Հելսինկիի ժամանակով ժամը 13։00-ին եւ կանցկացւի նախագահական պալատում։

«alikonline.ir» - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կը մեկնարկի Հելսինկիի ժամանակով ժամը 13։00-ին եւ կանցկացւի նախագահական պալատում։ Այս մասին յայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Իւրի Ուշակովը, որը նաեւ պատմել է լրագրողներին, թէ ինչ ձեւաչափով են անցկացւելու բանակցութիւնները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Յուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում՝ Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում»,- նշել է նա՝ խօսելով հանդիպման վայրի մասին։ «Նախատեսւած է, որ կը սկսենք ժամը 13։00-ին»,- պատմել է Ուշակովը՝ յիշեցնելով, որ Թրամփը Հելսինկի կը ժամանի նախօրօք, իսկ Պուտինը՝ երկուշաբթի օրը։

Ուշակովը հաղորդել է, որ հանդիպումը կը սկսի դէմ առ դէմ զրոյցից թարգմանիչների ներկայութեամբ․ «Այնուհետեւ տեղի կունենան ռուս-ամերիկեան բանակցութիւնները, ակնյայտօրէն, աշխատանքային նախաճաշի ձեւաչափում, որին կը մասնակցեն պատւիրակութիւնների մի քանի անդամներ»,- նշել է նա։

Պուտինը եւ Թրամփը մտադիր չեն հանդիպման աւարտին ամփոփիչ փաստաթուղթ ընդունել, սակայն բանակցութիւնների ընթացքում նրանք կարող են համապատասխան յանձնարարականներ տալ իրենց պատւիրակութիւններին:

Նախագահի օգնակաը, խօսելով նւէրի մասին, նշել է, որ ՌԴ նախագահը տարատեսակ նւէրների արարողակարգային պահուստ ունի, ինչ-որ բան կընտրի այնտեղից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։