Հա

Քաղաքական

14/07/2018 - 09:20

«The Washington Post»-ի սիւնակագիր. «Եւրոպան պէտք է սկսի իր ապագան առանց ԱՄՆ-ի կառուցել»

Շաբաթներ շարունակ անհիմն կերպով ՆԱՏՕ-ի եւրոպական դաշնակիցներին մեղադրելով ԱՄՆ-ին հսկայական գումարներ պարտք լինելու եւ անօրինութեան մէջ (չնայած Եւրոպան շատ աւելին է ծախսում Եւրոպայի անվտանգութեան վրայ): Նախագահ Թրամփն անգամ վերջնագիր է ներկայացրել Եւրոպային հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ պահանջելով վճարել ՀՆԱ-ի 2% եւ որքան հնարաւոր է արագ, հակառակ դէպքում խօստանալով, որ ԱՄՆ-ն դուրս կը գայ դաշինքից:

«alikonline.ir» - Շաբաթներ շարունակ անհիմն կերպով ՆԱՏՕ-ի եւրոպական դաշնակիցներին մեղադրելով ԱՄՆ-ին հսկայական գումարներ պարտք լինելու եւ անօրինութեան մէջ (չնայած Եւրոպան շատ աւելին է ծախսում Եւրոպայի անվտանգութեան վրայ): Նախագահ Թրամփն անգամ վերջնագիր է ներկայացրել Եւրոպային հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ պահանջելով վճարել ՀՆԱ-ի 2% եւ որքան հնարաւոր է արագ, հակառակ դէպքում խօստանալով, որ ԱՄՆ-ն դուրս կը գայ դաշինքից: Այս մասին ըստ «news.am»-ի՝ գրում է «The Washington Post»-ի սիւնակագիր Էն Էփլբաումը:

Գագաթնաժողովից յետոյ կայացած մամլոյ ասուլիսում Թրամփը նոյնիսկ պնդեց, որ եւրոպացիներն ընդունել են իր պահանջը: Նրա խօսքով՝ վերջինները համաձայնել էին 2 % շեմին եւ կարող են ապագայում բարձրացնել այն մինչեւ 4 տոկոս: Այս պնդմանն անմիջապէս հակադարձեց Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, ով նշեց, որ գագաթնաժողովում նման բան չի քննարկւել: ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը խուսափեց 4% մասին հարցից, իսկ Բրիտանիայի եւ գերմանիայի առաջնորդներն ամբողջովին չեղեալ համարեցին ծրագրւած մամլոյ ասուլիսները:

Եւ դա զարմանալի չէ. հեշտ չէ այս պարագայում որեւէ բան ասել, քանի որ Ամերիկայի եւրոպացի դաշնակիցներն այժմ կանգնաց են հիմնարար եւ անպատասխան մի հարցի առաջ. Արդեօ՞ք Թրամփի սպառնալիքները, ինչպէս նաեւ դրանց հետ եկող ստերն ու չափազանցութիւններն ուղղւած են դաշինքը ուժեղացնելուն, թէ՞ Թրամփն իսկապէս ուզում է վերջ տալ դաշինքի գոյութեանը:

Առաջին դէպքում դաշնակիցները հաւանաբար պիտի լուրջ մօտենան Թրամփի պահանջներին եւ ուշադրութիւն չդարձնեն նրա աղմկալից արտայայտութիւններին, թոյլ տան նրան իրեն վերագրել Օբամայի վարչակազմի առաջադրած թիրախներն ու առաջ շարժւեն: Հաշւի առնելով Ռուսաստանի, ինչպէս նաեւ արեւելքի կողմից եկող սպառնալիքները՝ Թրամփի պահանջները հիմնաւոր են թւում: Բազմաթիւ երւոպական երկրներ իսկապէս պիտի աւելի մեծ ներդրում կատարեն կոշտ, ռազմական ուժի մէջ: Եւրոպացիներին անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն մնայ Եւրոպայում, քանի որ այժմ գործնականում դաշինքն առաւել քան երբեւէ միասնական է: Եւ այս պարագայում եւրոպացիները հաւանաբար պէտք է ստիպւած լինեն լսել տարին մի քանի անգամ Թրամփի կեղծաւորութիւններն ու ստահոդ ճգնաժամը յաղթահարելու մասին նրա պնդումները:       

Իսկ եթէ Թրամփը միանգամայն այլ խաղ է խաղում, ապա պէտք է զգուշանալ: Թրամփը տասնամեակներ շարունակ պնդել է, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի համար աւելորդ ծախս է, որ ԱՄՆ-ն պէտք է դադարի տարեկան միլիոնաւոր դոլարներ այդ դաշինքի վրայ ծախսել ու փոխարէնը ոչինչ չստանալ, մինչդեռ այդ ֆինանսական միջոցները կարելի էր աւելի կարեւոր բաներին ուղղել: Նա անգամ մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելին թոյլ գտնւելու եւ Ռուսաստանի վերայսկողութեան տակ յայտնւելու մէջ: Այս պարագայում Եւրոպան Թրամփի կամայականութիւնները հաշւի չառնելով մեծ սխալ կը գործի: Դրա փոխարէն Եւրոպան, ըստ Էփլբաումի, պէտք է ակտիւօրէն ազդի Կոնգրեսի եւ Պենտագոնի իր կողմնակիցների վրայ եւ փոխարինող տարբերակներ մտածի տւեալ իրավիճակում, ինչպէս օրինակ անմիջապէս բոլորովին նոր ռազմական համաձայնագրի կնքումն է: Եւրոպան շահեկան դիրք ունի որպէս ԱՄՆ-ի ամենամեծ կոմերցիան գործընկեր, ուստի կարող է յաղթող դուրս գալ Թրամփի վարած խաղի մէջ, այն է՝ ռազմական ու տնտեսական համագործակցութիւնները նոյնացնել: ԱՄՆ-ի ընկերութիւններն արտօնութիւններ ունեն Եվրոպայում, ինչը Չինաստանում եւ Ռուսաստանում նրանք չեն վայելում:

Այսպիսի արդիւնքը, սակայն, բոլորի համար է անցանկալի: Թէ՛ Եւրոպան, թէ՛ Ամերիկան կը կորցնեն իրենց հարստութեան ու անվտանգութեան զգալի մասը: Եւրոպան ստիպւած կը լինի անգամ Թրամփի առաջարկածից աւելին ներդնել պաշտպանութեան ոլորտում, հնարաւոր է վերանայւի միայն Բրիտանիայում եւ Ֆրանսիայում միջուկային զէնքի առկայութիւնը, եւ կենտրոնական Եւրոպայում խաղաղութիւնը կը վտանգւի: ԱՄՆ-ը դժւար թէ կարողանայ նոյն տեմպով ազդել Միջին արեւելքի եւ Ասիայի վրայ առանց իր եւրոպական ռազմաբազաների: Այս բոլորն էլ հէնց տւեալ անհամաձայնութեան առթիւ ռուսական մամուլում տիրող ուրախութեան պատճառն է:

Այնուամենայնիւ, ամէն եւրոպական գագաթնաժողովում Թրամփն աւելի ծայրայեղական եւ անտաշ է դառնում: Եթէ նրա իրական նպատակը Արեւմտեան դաշինքի վերցումն է, ապա հետեւանքները կարող են էլ աւելի սարսափելի լինել, եթէ Եւրոպան ժամանակին ճիշտ եզրակացութիւններ չանի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։