Հա

Քաղաքական

15/07/2018

Պուտինն ու Էրդողանը հեռախօսով քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգաւորման համատեղ քայլերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամային իրավիճակի կարգաւորմանն ուղղւած համատեղ քայլերը:

«alikonline.ir» - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամային իրավիճակի կարգաւորմանն ուղղւած համատեղ քայլերը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Հեռախօսազրոյցի ընթացքում Պուտինը կրկին շնորհաւորել է թուրք պաշտօնակցին՝ ընտրութիւններում տարած յաղթանակի եւ նախագահի պաշտօնը կրկին ստանձնելու կապակցութեամբ: Զրոյցի ժամանակ երկու կողմն էլ ընդգծել են ամենատարբեր ուղղութիւններով համագործակցութեան հետագայ առաջխաղացման տրամադրւածութիւնը:

«Քննարկւել են միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող ակտուալ հարցերը: Յատուկ ուշադրութիւն է դարձւել Սիրիայում ճգնաժամային իրավիճակի կարգաւորմանն ուղղւած համատեղ քայլերին՝ հիմնւած ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի համապատասխան բանաձեւերի վրայ»,- ասւում է Կրեմլի տարածած պաշտօնական հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։