Հա

Քաղաքական

15/07/2018 - 10:50

Փաշինեանի հետ հանդիպմանը՝ Աֆղանստանի նախագահը յիշել է Աֆղանստանի արքայազններից մէկի հայկական ծագումնաբանութիւնը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինաենի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին յիշել էր Աֆղանստանի արքայազններից մէկի հայկական ծագումնաբանութիւնը: 

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինաենի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին յիշել էր Աֆղանստանի արքայազններից մէկի հայկական ծագումնաբանութիւնը: Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյեանը: Տեղեկացնում է «news.am»-ը:

«Խօսքը աֆղանական Թուրքեստանի կառավարիչ սարդար Իսհաղ խանի մասին է (1880-88), ով Աֆղանստանի էմիր Մուհամմադ Ազիմ խանի եւ Քաբուլի հայ համայնքի ղեկավար՝ Թեմուրի դստեր (ում անունը չի պահպանւել) որդին էր:

Իսհաղ խանը յայտնի էր նաեւ «արմանիզադէ» («հայի որդի») կոչումով, որը արձանագրւած է նաեւ Աֆղանստանի այդ ժամանակւայ պալատական պատմագիր Ֆէյզ Մուհամմադ Քաթիբ Հազարայի «Սիրաջ ալ-Թաւարիխ» («Պատմութիւնների լուսատու») երկում»,- գրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։