Հա

Քաղաքական

16/07/2018 - 08:30

Թրամփը Ժամանել է Հելսինկի՝ Պուտինի հետ հանդիպելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի, ուր այսօր՝ յուլիսի 16-ին կայանալու է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի, ուր այսօր՝ յուլիսի 16-ին կայանալու է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախատեսւում է, որ հանդիպման ժամանակ երկու գերտէրութիւնների ղեկավարները կանդրադառնան Սիրիայի, Իրանի, Ուկրայինայի թեմաներին, ինչպէս նաեւ՝ ենթադրւող ռուսական միջամտութեանն ԱՄՆ ընտրութիւններին:

Հելսինկի մեկնելու նախօրէին, Շոտլանդիայում, նախագահ Թրամփը  յայտարարել է, որ անհամբերութեամբ սպասում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ թէպէտ որքան էլ լաւ արդիւնքներ գրանցւեն, ընդդիմախօսները կը քննադատեն իրեն:

«Ուղեւորվում եմ Հելսինկի՝ Ֆինլանդիա: Անհամբերութեամբ սպասում եմ վաղը Պուտինի հետ հանդիպմանը: Ցաւօք, ինչ էլ որ ես անեմ գագաթնաժողովին՝ նոյնիսկ եթէ ինձ յանձնեն մեծն Մոսկւա քաղաքը՝ որպէս փոխհատուցում՝ Ռուսաստանի կողմից երկար տարիների ընթացքում կատարւած բոլոր մեղքերի եւ չարիքների համար, ես կը վերադառնամ եւ քննադատութեան կարժանանամ, որ դա բաւարար չէր, որ ես պէտք է Սանկտ Պետերբուրգը եւս ստանայի»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

Իսկ «CBS» հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում նա նշել է, որ հանդիպումից «մեծ ակնկալիքներ» չունի, սակայն «ինչ-որ» լաւ բանի յոյս ունի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։