Հա

Քաղաքական

16/07/2018 - 11:50

Հելսինկիի բնակիչներին խորհուրդ են տւել պատուհաններից չնայել Պուտինի եւ Թրամփի շարասիւներին

Ֆինլանդիայի ոստիկանութիւնը նախազգուշացրել է երկրի մայրաքաղաքի բնակիչներին, որ չարժէ տների պատուհաններից եւ պատշգամբներից հետեւել, թէ ինչպէս են քաղաքում ընթանում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի շարասիւները նրանց հանդիպման օրը:

«alikonline.ir» - Ֆինլանդիայի ոստիկանութիւնը նախազգուշացրել է երկրի մայրաքաղաքի բնակիչներին, որ չարժէ տների պատուհաններից եւ պատշգամբներից հետեւել, թէ ինչպէս են քաղաքում ընթանում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի շարասիւները նրանց հանդիպման օրը: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «korrespondent.net»-ը:

«Չարժէ մօտենալ պատուհաններին եւ դուրս գալ պատշգամբներ, եթէ երեւում է, որ մօտենում է շարասիւնը: Չարժէ նաեւ բացել պատուհանները: Մենք չենք կարողանայ հետեւել բոլոր քաղաքացիներին, բայց դա անշուշտ կը գրաւի մեր ուշադրութիւնը եւ հիւրերի անվտանգութեան ծառայութիւնների ուշադրութիւնը: Դա կարող է լրացուցիչ գործողութիւններ իրականացնելու պատճառ դառնալ»,- ասել է ոստիկանական վարչութեան ներկայացուցիչը:

Նա նշել է, որ ոստիկանութիւնը կարող է ստուգումներ իրականացնել այդ նախազգուշացումը խախտած բնակիչների տանը:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը կը հանդիպեն Հելսինկիում այսօր՝ յուլիսի 16-ին Նախագահական պալատում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։