Հա

Քաղաքական

16/07/2018 - 09:10

Ամերիկացի գեներալ. «Ռուսական «S-400» համակարգերը ձեռք բերելու Թուրքիայի մտադրութիւնը վտանգաւոր է ՆԱՏՕ-ի համար»

Ռուսաստանից «S-400» զենիթահրթիռային համալիրները ձեռքբերելու Թուրքիայի մտադրութիւնը վտանգներ է ստեղծում ՆԱՏՕ-ի համար: «lenta.ru»-ի փոխանցմամբ՝ նման յայտարարութեամբ հանդէս է եկել Եւրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Թոդ Վոլթերսը: 

«alikonline.ir» - Ռուսաստանից «S-400» զենիթահրթիռային համալիրները ձեռքբերելու Թուրքիայի մտադրութիւնը վտանգներ է ստեղծում ՆԱՏՕ-ի համար: «lenta.ru»-ի փոխանցմամբ՝ նման յայտարարութեամբ հանդէս է եկել Եւրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Թոդ Վոլթերսը: Գրում է «tert.am»-ը:

Վերջինիս խօսքով՝ Անկարայի կողմից ՆԱՏՕ-ի «յայտնի հակառակորդների» կողմից կիրառւող զէնքի գնումը «S-400» համալիրները մատակարարող կողմին թոյլ կը տայ ուսումնասիրել ամերիկեան «F-35» կործանիչների աշխատանքն ու տեխնիկական յատկութիւնները:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուն յուլիսի 11-ին յայտարարել էր, որ Անկարան Ռուսաստանից զենիթահրթիռային համալիրները կը ստանայ 2019-ի վերջին: Նրա խօսքով՝ գործարքը կը կայանայ, եթէ նոյնիսկ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի միւս անդամ երկրները դէմ լինեն դրան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։