Հա

Քաղաքական

16/07/2018 - 10:50

Էրդողան. «Թուրքիայում այլեւս աւարտւած է «յեղաշրջումների ժամանակաշրջանը»»

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ երկրում այլեւս աւարտւած է «յեղաշրջումների ժամանակաշրջանը», եւ նշել է, որ նրանք, ովքեր կը փորձեն ոտնձգութիւն կատարել թուրք ժողովրդի նկատմամբ, գործ կունենան թուրքական ոստիկանութեան, բանակի ու ամբողջ ժողովրդի դիմադրութեան հետ։

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել է, որ երկրում այլեւս աւարտւած է «յեղաշրջումների ժամանակաշրջանը», եւ նշել է, որ նրանք, ովքեր կը փորձեն ոտնձգութիւն կատարել թուրք ժողովրդի նկատմամբ, գործ կունենան թուրքական ոստիկանութեան, բանակի ու ամբողջ ժողովրդի դիմադրութեան հետ։

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է թուրքական «T24» կայքը, Էրդողանը նշել է, որ 2016-ի յուլիսի 15-ին՝ ռազմական յեղաշրջման փորձի գիշերը, թուրք ժողովուրդը նոր «դիւցազնավէպ» կերտեց։

«Աստծուց ողորմութիւն եմ խնդրում այդ օրը սպանւած մեր նահատակների համար։ Ոչ մի յաղթանակ ոսկեայ սկուտեղի վրայ չի մատուցւում։ Մի կողմից տածելով 17-ամեայ նահատակին յուղարկաւորելու ցաւը, միւս կողմից ապրում ենք մեր երկիրը փրկած լինելու հպարտութիւնը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Յիշեցնենք, որ 2016-ի յուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական յեղաշրջման փորձ: Դրան յաջորդել են ձերբակալութիւնները երկրի զինւած ուժերում եւ այլ կառոյցներում, փակւել են բազմաթիւ թերթեր, կազմակերպութիւններ, կենտրոններ, երկրում յայտարարւել է արտակարգ դրութիւն: Յեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայութիւն») կրօնական շարժման հիմնադիր եւ իր հակառակորդ Ֆեթուլլահ Գիւլէնին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։