Հա

Քաղաքական

16/07/2018 - 14:10

Փայլան. «Թուրքիայում իրավիճակ փոխելու համար պատասխանատւութիւն պէտք է ստանձնեն երկրի բոլոր ընդդիմադիր ուժերը»

Թուրքիայի քրդամէտ Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրւած պատգամաւոր Կարօ Փայլանը թուրքական «gazeteduvar.com.tr» կայքի հետ զրոյցում նշել է, որ երկրում իրավիճակ փոխելու համար մեծ պատասխանատւութիւն պէտք է ստանձնեն Թուրքիայի բոլոր ընդդիմադիր ուժերը։ 

«alikonline.ir» - Թուրքիայի քրդամէտ Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրւած պատգամաւոր Կարօ Փայլանը թուրքական «gazeteduvar.com.tr» կայքի հետ զրոյցում նշել է, որ երկրում իրավիճակ փոխելու համար մեծ պատասխանատւութիւն պէտք է ստանձնեն Թուրքիայի բոլոր ընդդիմադիր ուժերը։ Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Եթէ չկոտրենք այս ազգայնական մթնոլորտը, յետոյ շատ դժւար կը լինի։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ու «Լաւ» կուսակցութիւններն էլ պէտք է պայքարեն երկրում առկայ ֆաշիստական առաջընթացը կանխելու համար»,- ասել է Փայլանը։

Ըստ նրա՝ քրդաբնակ նահանգներում քրդամէտ կուսակցութեան ստացած ձայները բաւականին մեծ յաջողութիւն են՝ հաշւի առնելով իշխանութիւնների գործադրած ճնշումները, որոնք իրականացւեցին բնակչութեան հանդէպ։

«Ես գիտեմ մարզպետի, որն իշխանամէտ կուսակցութիւններից պատգամաւորներին կողքին առած պտտւում էր շուկայով, խանութի տէրերին ասում՝ «Ձայն տւէք, որ թողնենք այստեղ աշխատէք»։ Նման մթնոլորտում արձանագրւած ընտրական արդիւնքն ուղղակի հրաշք է»,- ասել է հայազգի պատգամաւորը։

Յիշեցնենք, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրութիւնները տեղի էին ունեցել յունիսի 24-ին։ Քրդամէտ կուսակցութիւնը, ստանալով ձայների 11.7 տոկոսը, խորհրդարան է մտել որպէս երրորդ ամենամեծ կուսակցութիւն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։