Հա

Քաղաքական

17/07/2018

Որպէս «S-400»-ի այլընտրանք ԱՄՆ-ն Թուրքիային է առաջարկում «Patriot»-ը

ԱՄՆ-ն ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի փոխարէն որպէս այլընտրանք Թուրքիային է առաջարկում «Patriot» տեսակի հակաօդային պաշտպանութեան համակարգերը: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ն ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի փոխարէն որպէս այլընտրանք Թուրքիային է առաջարկում «Patriot» տեսակի հակաօդային պաշտպանութեան համակարգերը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է թուրքական «gazeteduvar.com.tr» կայքը՝ մէջբերելով ԱՄՆ Պետդեպի՝ քաղաքական ու ռազմական հարցերով պատասխանատու նախարարի տեղակալ Թինա Քէյդանոուի կատարած յայտարարութիւնը։

Վերջինս յայտնել է, որ ներկայում Թուրքիայի հետ քննարկումներ են տարւում վերոնշեալ թեմայի շուրջ։ Նա ընդգծել է, որ «Patriot»-ը որպէս «S-400»-ի այլընտրանք դիտարկելու ամերիկեան կողմի առաջարկը թուրքական կողմին յղւել է ռազմական տեխնիկայի ցուցահանդէսներից մէկի ժամանակ՝ ԱՄՆ կառավարութեան ներկայացուցիչների կողմից։ Թէ ո՞ր պաշտօնեաների միջեւ է տեղի ունեցել քննարկումը՝ Քեյդանոուն չի յստակեցրել։

Նշենք, որ աւելի վաղ ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջէյմզ Մաթիսը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից ռուսական «S-400» համակարգերի գնման գործարքը, յայտարարել էր, որ դա ՆԱՏՕ-ի հիմնումից ի վեր կառոյցի ներսում եղած ամենահակասական քայլն է։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քէյ Բէյլի Հաթչիսոնը ամիսներ առաջ յայտարարել էր, որ ՆԱՏՕ-Թուրքիա համագործակցութիւնը կը սահմանափակւի, եթէ Թուրքիան չհրաժարւի Ռուսաստանից «S-400» զենիթահրթիռային համակարգերի գնումից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։