ԱՄՆ ելքը Միջուկային համապարփակ համաձայնագրից Մերձաւոր Արեւելքի կայունութեան համար բացասական հետեւանքներ կունենայ։ Այս մասին յայտարարել է Լիբանանի նախագահ Միշէլ Աունը:
«alikonline.ir» - ԱՄՆ ելքը Միջուկային համապարփակ համաձայնագրից Մերձաւոր Արեւելքի կայունութեան համար բացասական հետեւանքներ կունենայ։ Այս մասին յայտարարել է Լիբանանի նախագահ Միշէլ Աունը: Տեղեկացնում է «news.am»-ը՝ «Reuters» գործակալութեանը յղումով։
«ԱՄՆ միակողմանի ելքը Իրանի Միջուկային համաձայնագրից բացասական հետեւանքներ կունենայ տարածաշրջանի անվտանգութեան եւ կայունութեան վրայ»,- գրել է Աունը իր «Twitter»-ի իր միկրոբլոգում։
«Լիբանանը գործարքը տարածաշրջանի կայունութեան անկիւնաքար է համարում, որն օգնում է նրան ազատ լինել զանգւածային ոչնչացման զենքից»,- նշւած է Աունի յայտարարութիւնում, որում վերջինս նշել է նաեւ Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Հոսէյն Ջաբերի Անսարիի հետ իր հանդիպման մասին։