Հա

Քաղաքական

17/07/2018 - 09:10

ԱՄՆ-ում քննադատում են Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփի յայտարարութիւնները

ԱՄՆ-ում սկսել են քննադատել Հելսինկիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնները:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում սկսել են քննադատել Հելսինկիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնները:

Նախագահը պէտք է հասկանայ, որ Ռուսաստանը մեր դաշնակից չէ, յայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հանրապետական խօսնակ Փօլ Ռայանը։ Նրա խօսքով՝ ոչ մի կասկած չկայ նրանում, որ Մոսկւան միջամտել է 2016-ի ամերիկեան ընտրութիւններին:

«Ոչ մի բարոյական համարժեքութիւն չկայ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ, որը մնում է թշնամական մեր հիմնական արժէքների ու գաղափարների հանդէպ։ ԱՄՆ-ը պէտք է կենտրոնացնի ջանքերը նրա վրայ, որ Ռուսաստանին պատասխանատւութեան կանչեն ու վերջ տան ժողովրդավարութեան դէմ նրա ստոր յարձակումներին»,- ասել է Ռայանը:

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումէրը եւս քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ արած յայտարարութիւնների համար՝ յայտնելով, որ նրա գործողութիւններն ամրապնդել են մրցակցի դիրքերը՝ թուլացնելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների պաշտպանութիւնը:

Դեմոկրատ սենատորն «անմիտ ու վտանգաւոր» է անւանել ԱՄՆ նախագահի ելոյթները, որը Ռուսաստանի նախագահի կողքին գտնւելով քննադատել է ամերիկեան հետախուզական ծառայութիւնները ու պաշտպանութեան ներկայացուցիչներին։

Հանրապետական սենատոր Լինդսի Գրէմն էլ իր հերթին յայտնել է, որ Թրամփի ելոյթը Մոսկւայի համար ԱՄՆ-ի «թուլութեան» մասին ուղերձ է դարձել։

«Նախագահ Թրամփը բաց է թողել հնարաւորութիւնը՝ Ռուսաստանին վճռականօրէն յայտնել 2016-ի ընտրութիւնների համար նրա պատասխանատւութեան մասին ու նրան զգուշացում անել ապագայ ընտրութիւնների մասին։ Նախագահ Թրամփի այս պատասխանը Ռուսաստանի կողմից դիտարկւելու է որպէս թուլութեան նշան ու աւելի շատ խնդիրներ է ստեղծելու»,- ասել է նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։