Հա

Քաղաքական

17/07/2018

«Ես ցնցւած եմ»․ «CNN»-ի լրագրողը քննադատել է Պուտինին՝ Թրամփի հետ հանդիպմանն ուշանալու համար

Ամերիկեան «CNN» հեռուստաալիքի լրագրողը բաւականին բուռն կերպով է արձագանգել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի օդանաւի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հելսինկեան հանդիպմանը նախատեսւած ժամից ուշանալու փաստին։

«alikonline.ir» - Ամերիկեան «CNN» հեռուստաալիքի լրագրողը բաւականին բուռն կերպով է արձագանգել Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի օդանաւի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հելսինկեան հանդիպմանը նախատեսւած ժամից ուշանալու փաստին։ Գրում է «tert.am»-ը:

«Ես ցնցւած եմ, որ պատժամիջոցների տակ գտնւող երկրի նախագահը ստիպում է սպասել ազատ աշխարհի առաջնորդին»,- ասել է հեռուստաալիքի լրագրող Քեթլին Քոլինզը։

Յիշեցնենք, որ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում երէկ՝ յուլիսի 16-ին տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի դէմ առ դէմ հանդիպումը, որի ժամանակ երկու պետութիւնների ղեկավարները ողջունել են իրար ու ընդգծել հանդիպման կարեւորութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։