Հա

Քաղաքական

17/07/2018

Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասին. «Շատ բան փոխւեց դէպի լաւը»

Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հելսինկեան հանդիպումից յետոյ ամերիկեան «Fox News» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ «շատ բան է փոխւել դէպի լաւը»։

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հելսինկեան հանդիպումից յետոյ ամերիկեան «Fox News» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ «շատ բան է փոխւել դէպի լաւը»։ Յայտնում է «tert.am»-ը:

«Հանդիպման ընթացքում շատ բան փոխւեց դէպի լաւ... սա լաւ մեկնարկ է», - ասել է Պուտինը։

Ի դէպ, Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով յուլիսի 16-ի հանդիպումը, յայտարարել է, որ ինքն ու իր ռուս պաշտօնակիցը շատ կարեւոր եզրահանգումների են եկել:

«Դա լաւ հանդիպում էր: Մենք այնքան շատ բան քննարկեցինք՝ այդ թւում միջուկային զէնքի տարածումը, պատերազմին ու խաղաղութեանը, տնտեսական ոլորտին, Սիրիային, Ուկրայինային առնչւող հարցեր: Շատ բան է քննարկւել»,- «Fox News»-ին տւած հարցազրոյցում ասել է Թրամփը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։