Հա

Քաղաքական

17/07/2018 - 12:30

Թրամփ. «Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանումը ձեռնտու է Ռուսաստանի, բայց ոչ ԱՄՆ-ի համար»

Իրանի ու «Միջնորդ վեցեակ»-ի միջեւ կնքւած պատմական միջուկային համաձայնագրի պահպանումը բխում է պաշտօնական Մոսկւայի, բայց ոչ Վաշինգտոնի շահերից, յայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«alikonline.ir» - Իրանի ու «Միջնորդ վեցեակ»-ի միջեւ կնքւած պատմական միջուկային համաձայնագրի պահպանումը բխում է պաշտօնական Մոսկւայի, բայց ոչ Վաշինգտոնի շահերից, յայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Կարծում եմ՝ Վլադիմիր Պուտինը կը ցանկանար Իրանի համաձայնագիրը պահպանել, քանի որ դա շահաւէտ է Ռուսաստանի համար. նրանք Իրանի հետ բիզնես են վարում: Բայց դա շահաւէտ չէ մեր երկրի ու, ի վերջոյ, ամբողջ աշխարհի համար»,- Պուտինի հետ հելսինկեան հանդիպման արդիւնքներն ամփոփող հարցազրոյցում ասել է Թրամփը:

Յիշեցնենք, որ Իրանն ու «միջնորդ վեցեակը» 2015 թ. յուլիսի 14-ին պատմական համաձայնութեան են եկել իրանական ատոմային երկարամեայ խնդրի կարգաւորման հարցում. Գործողութիւնների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունւել, որի իրագործմամբ վերացւում են Իրանի դէմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եւրոմիութեան սահմանած տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները:

Տւեալ համաձայնագիրը կնքւել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրօք: 

Սակայն միջուկային փաստաթղթի յայտնի քննադատ Դոնալդ Թրամփը մայիսին յայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։