Հա

Քաղաքական

18/07/2018

Անգամ Ասադին են համաձայն. Իսրայէլը Սիրիայի հարցով «առեւտուր» է անում Ռուսաստանի հետ

Սիրիայի հարաւային Դարիա նահանգը եւ համանուն քաղաքն ազատագրելը ռազմական նշանակութեան հետ մէկտեղ նաեւ ունէր խորհրդանշանական իմաստ։ Օպերացիայի յաջող աւարտը մեծ իրադարձութիւն էր սիրիական պատերազմում, բայց ոչ բոլորն են այդ փաստով ուրախ։ Օրինակ` Թէլ Աւիւում աւելի շատ նախընտրում են իրենց քթի տակ ունենալ ահաբեկիչներ, քան ինքնավար երկրի կառավարական զօրք։ 

«alikonline.ir» - Սիրիայի հարաւային Դարիա նահանգը եւ համանուն քաղաքն ազատագրելը ռազմական նշանակութեան հետ մէկտեղ նաեւ ունէր խորհրդանշանական իմաստ։ Օպերացիայի յաջող աւարտը մեծ իրադարձութիւն էր սիրիական պատերազմում, բայց ոչ բոլորն են այդ փաստով ուրախ։ Օրինակ` Թէլ Աւիւում աւելի շատ նախընտրում են իրենց քթի տակ ունենալ ահաբեկիչներ, քան ինքնավար երկրի կառավարական զօրք։ Գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Ռուբէն Գիւլմիսարեանը:

Երբ սիրիական ընդդիմութիւնը, իսկ դրա հետ միասին` զինւած եւ շատ վտանգաւոր ամբոխն ընդունեց կառավարական բանակի առաջարկած կապիտուլիացիայի պայմանները, շատերին թւաց, թէ շրջանը փակւեց. պատերազմը վերադարձաւ է իր մեկնարկային կէտին։ Ուստի Դարիայի ազատագրումն ընդունւեց որպէս սիրիական ողբերգութեան հնարաւոր աւարտի աւետաբեր։

Այն ժամանակ` 2011թւականին, «արաբական գարուն»-ը հասաւ Սիրիա. Դարիայի մզկիթի մօտ հաւաքւել էր բազմութիւն` հակակառավարական կարգախօսներով, որոնք, ինչպէս դա գրւած էր մերձաւորարեւելեան «գարունների» սցենարիստների կողմից, արագ տեղափոխւել են քաղաքացիական պատերազմի, քաոսի փուլ։ Կառավարութեան դէմ ելոյթները սկսւել էին դեռ Դարիայից, պարզապէս այս քաղաքում իրադարձութիւններն արնահեղութեան վերածւեցին։

Հիմա Սիրիական կառավարութիւնը վերականգնել է հարաւային սահմանների նկատմամբ վերահսկողութիւնը, աւելի ճիշտ` Յորդանանի եւ Իսրայէլի հետ սահմանների` հրէական պետութեան կողմից բռնազաւթւած Գոլանի բարձունքով։ ՄԱԿ Անվտանգութեան խորհուրդը չի ճանաչում այդ տարածքին Իսրայէլի տիրապետման օրինականութիւնը։

Եւ ահա հիմա համանուն նահանգն ազատագրւած է` բացառութեամբ մի փոքր տարածքի այն բարձունքների մօտ, որտեղ մնացել են ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման մնացորդները։ Իրականում այդ աւազակներին այդ տեղից վերացնելը բարդ չէ, բայց խնդրի հիմքում այն է, որ Իսրայէլը ցանկանում է իր սահմանին տեսնել հէնց ահաբեկիչների։

Իսրայէլի վարչապետ Բինիամին Նեթանիահուն վերջերս Մոսկւա էր ժամանել` «ֆուտբոլ դիտելու», թէեւ իրականում գնացել էր խնդրելու Մոսկւային, որ թոյլ չտայ իրանական ուժերին մօտենալ սիրիա-իսրայէլական սահմանին ոչ մի ձեւով եւ կազմով։ Աւելի լաւ է ԴԱԷՇ-ը, քան Իրանը. այսպիսին է Իսրայէլի դիրքորոշումը։

Մոսկւայում Նեթանիահուին պատասխանել են, որ չեն կարող ազդել Իրանի վրայ, իսկ տողատակերում կարդացւել է, որ եթէ կարողանային, ապա չէին ազդի։ Ոչ այն պատճառով, որ Իսրայէլը վատն է, այլ այն, որ վատը ԴԱԷՇ-ն է։ Բայց Թէլ Աւիւը նոյնիսկ պատրաստ է հանել Ասադի վերաբերեալ իր բոլոր պահանջները. իբր, մենք մօտ կէս դար ենք ապրել Ասադների ռեժիմի կողքին, դեռ այդքան էլ կապրենք, ինչպէս ասել է իսրայէլցի պաշտօնեաներից մէկը։

Եթէ այդպէս է եւ Թէլ Աւիւը չի ցանկանում իր կողմից մասնակցել ահաբեկիչների կենդանի ուժի եւ տեխնիկայի ոչնչացմանը, դրանով ստիպւած զբաղւում են սիրիական զօրքերը։ Եւ, կը ներէք, բայց ժամանակ առ ժամանակ արկերը կընկնեն նաեւ Գոլանի բարձունքի վրայ, եւ կը թռչեն անօդաչու թռչող սարքերը։ Իսրայէլը հաճոյքով ոչնչացնում է սիրիական ԱԹՍ-ները եւ ակնթարթօրէն հաղորդում այդ մասին` որպէս  ռազմական սխրանք։

Դէ, Իսրայէլը չի ցանկանում մի քիչ պատերազմել ԴԱԷՇ-ի դէմ, չես կարող բռնի ուժով ստիպել։ Իսրայէլը ցանկանում է, որպէսզի ահաբեկիչների հետ պատերազմեն իր փոխարէն, որպէսզի դրանց յաղթի սիրիական կառավարական բանակը` ռուսական ռազմատիեզերական ուժերի եւ իրանական ինստրուկտորների օգնութեամբ, որպէսզի յետոյ` ահաբեկիչների նկատմամբ յաղթանակից յետոյ, ոչ մի իրանցի մօտակայքում չլինի։ Լիովին համեստ ցանկութիւն. բարդ բան չէ, մանրուք է։

Փոխարէնը Թէլ Աւիւը խոստանում է չլսւած, առասպելական վճար. նա դէմ չի լինի Ասադին։ Ի դէպ, ինքնավար երկրի օրինական ճանապարհով ընտրւած նախագահին։

Չմոռանանք խորը եւ ջերմ շնորհակալութիւն յայտնել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։