Հա

Քաղաքական

19/07/2018

Թուրքիայում չեղարկւել է 2016-ին սահմանւած արտակարգ դրութեան ռեժիմը

Թուրքիայում չեղարկել են 2016 թւականին տեղի ունեցած ռազմական յեղաշրջման անյաջող փորձից յետոյ սահմանւած արտակարգ դրութեան ռեժիմը: 

«alikonline.ir» - Թուրքիայում չեղարկել են 2016 թւականին տեղի ունեցած ռազմական յեղաշրջման անյաջող փորձից յետոյ սահմանւած արտակարգ դրութեան ռեժիմը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ փոխանցում է «Russia Today»-ը:

Միեւնոյն ժամանակ նշւում է, որ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մտադիր չէ աւարտել պայքարը «ենթադրեալ ահաբեկիչների» դէմ, մասնաւորապէս՝ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գիւլէնի կազմակերպութեան հետ առնչութիւն ունեցողների:

Հաղորդւում է նաեւ, որ 2016-ից մինչ օրս երկրում իրականացւող քաղաքականութեան արդիւնքում աւելի քան 130 հազար պետաշխատող է ազատւել աշխատանքից: Աւելի քան 18 հազարն էլ ազատւել են յուլիսի 9-ի Էրդողանի երդմնակալութեան արարողութեանն ընդառաջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։