Հա

Քաղաքական

19/07/2018 - 08:20

Սպիտակ տունը պարզաբանել է Թրամփի խօսքերը Ռուսաստանի մասին

Սպիտակ տունը պարզաբանել է նախագահ Դոնալդ Թրամփի խօսքերն այն մասին, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի համար սպառնալիք չի ներկայացնում։

«alikonline.ir» - Սպիտակ տունը պարզաբանել է նախագահ Դոնալդ Թրամփի խօսքերն այն մասին, որ ՌԴ-ն ԱՄՆ-ի համար սպառնալիք չի ներկայացնում։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Մամուլի քարտուղար Սառա Սանդերսը յայտնել է, որ այդ հարցով խօսել է Թրամփի հետ եւ նա ասել է «ոչ»՝ նկատի ունենալով, որ մտադիր չէ պատասխանել հարցին։

Սանդերսը յայտնել է նաեւ, որ Թրամփը գտնում է, որ ՌԴ-ն ներկայումս սպառնալիք է ներկայացնում․ «Մենք ներդրել ենք բոլոր ջանքերը, որպէսզի համոզւած լինենք, որ նրանք չեն կարող կրկին միջամտել մեր ընտրութիւններին»,- նշել է նա։

Նշենք, որ Դոնալդ Թրամփն աւելի վաղ յայտարարել էր, որ չի հաւատում, թէ Ռուսաստանը դեռեւս ԱՄՆ-ին թիրախ է համարում:

Պատասխանելով լրագրողների հարցին, թէ գտնում է նա արդեօք, որ ՌԴ-ն դեռեւս տրամադրւած է ԱՄՆ-ի դէմ, Թրամփը շարժել է գլուխը եւ ասել․«Ոչ»։

Նրա խօսքով՝ ոչ մի ամերիկեան նախագահ այնքան «կոշտ» չի եղել Ռուսաստանի նկատմամբ, ինչպէս ինքը: Թրամփը յիշեցրել է Ռուսաստանի նկատմամբ ամերիկեան պատժամիջոցների եւ ենթադրեալ ռուսական լրտեսների արտաքսման մասին: Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հասկանում է դա»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։